Քաղ.ավիացիայի կոմիտեն շարունակում է ուսումնասիրությունները՝ կապված ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության հետ, թե «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս եղե՞լ են կանգնած ուղևորներ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ շարունակում է ուսումնասիրությունները՝ կապված լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվության հետ, թե «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս եղել են կանգնած ուղևորներ։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի քաղաքացիներ,
Հայտնում ենք, որ լրատվամիջոցների շրջանում տարածված այն տեղեկատվության շուրջ, որ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երեւան - Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս (01.09.2019թ.) եղել են կանգնած ուղեւորներ, Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն շարունակում է ուսումնասիրությունները:
Տեղեկացնում ենք նաեւ, որ նշված չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղեւորների համար նախատեսված նստատեղերի քանակը 124 է, մինչդեռ նշված չվերթի ընթացքում ինքնաթիռում եղել են 118 ուղեւոր եւ անձնակազմի անդամները:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների Երեւան- Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս «Բոինգ 737» ինքնաթիռում հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն, ուստի վայրէջք էր կատարել Թբիլիսիի օդանավակայանում: «Հրապարակ.-ն էլ նշել էր, որ օդանավը եղել է գերծանրաբեռնված, ուղեւորները մեկնել են կանգնած: