Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ (լուսանկարներ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքում հանդիպում ունեցավ սեպտեմբերի 5-ին Երեւան ժամանած ՈւԵՖԱ-ի սլովենացի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով է Հայաստանում։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Քննարկվել են եվրոպական ֆուտբոլի միտումները, հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները:
Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևան են ժամանել ՈւԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈւԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը:
ՈւԵՖԱ-ի նախագահը սեպտեմբերի 5-ին ներկա կլինի Հայաստան - Իտալիա հանդիպմանը: