Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկերն էլ պահման պայմանների խնդիր ունեն և փակման ենթակա են. Փաշինյան
Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկերն էլ պահման պայմանների խնդիր ունեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր ՔԿՀ-ների մեծ մասը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին չի համապատասխանում: Այն ինչ օրենքով նախատեսված է քրեակատարողական հիմնարկ, իրականում քրեակատարողական հիմնարկ չի, ուղղակի պարսպապատված տարածք է, որտեղ գետտոյական վիճակ է ավելի շատ, քան ՔԿՀ: Այս խնդիրը խորն է եւ միայն երկու նշված ՔԿՀ-ները չեն, որ այս տրամաբանությամբ փակման ենթակա են»,-ասաց նա: