«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լյապորտը վիրահատվել է
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա ֆրանսիացի պաշտպան Էմերիկ Լյապորտը վիրահատվել է, հայտնում է ակումբի կայքը։
Ֆուտբոլիստը աջ ծնկի վնասվածք էր ստացել «Բրայթոնի» դեմ Անգլիայի առաջնության չորրորդ տուրի խաղում: 4։0 հաշվով հաղթել էր կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը։ Լյապորտի ապաքինման ժամկետը չի նշվում։
Ֆուտբոլիստը հրավեր էր ստացել Ֆրանսիայի հավաքականի, որի կազմում պետք է նշեր նորամուտը։ Եվրո-2020-ին ընտրական փուլի առաջիկա հանդիպումներում Ֆրանսիայի թիմը կմրցի Ալբանիայի եւ Անդորրայի հավաքականների հետ։