ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մեթիսը կարծում է, որ Պակիստանըն ամենավտանգավոր պետություններից է
ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մեթիսը կարծում է, որ Պակիստանըն ամենավտանգավոր պետություններից է, որոնց ներկայացուցիչների հետ նա ստիպված է եղել փոխգործակցել։ Այսպիսի տեսակետ նա հայտնել է Նյու Յորքում, Միջազգային հարաբերությունների խորհրդում ելույթի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Մեթիսին խնդրել են մեկնաբանել իր «Նշանաբառը՝ «Քաոս». սովորում ենք ղեկավարել» (Call Sign Chaos: Learning to Lead) գրքում արած՝ այդ երկրին վերաբերող պնդումը (գիրքը վաճառքի է հանվել ԱՄՆ-ում երեքշաբթի օրը)։ Պաշտպանության նախկին նախարարն իր հուշերում նշել է. «Ես Պակիստանը համարում եմ ավենավտանգավոր երկիրը բոլոր երկրներից, որոնց հետ գործ եմ ունեցել»։
Պենտագոնի նախկին ղեկավարը պարզաբանել է, որ այս տեսակետին է Պակիստանում «հասարակության արմատականացման» պատճառով։ «Ի դեպ, այս կարծիքին են նաեւ պակիստանցի զինվորականները։ Նրանք հասկանում են, թե ինչ է տեղի ունենում այնտեղ։ Նրանք դա գիտակցում են»,- ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Պակիստանի միջեւ շատ բարդ հարաբերություններ են։ Հաշվի առնելով տարածված արմատական գաղափարները հասարակությունում եւ Պակիստանի միջուկային զինանոցը, ակնհայտ է, թե ինչու է մեզ այժմ անհրաժեշտ կենտրոնանալ սպառազինությունների վերահսկման եւ դրանց չտարածման ռեժիմի ապահովման ջանքերի վրա, նշել է նա։
Մեթիսը Պենտագոնը ղեկավարել է 2017 թվականի հունվարին։ Նա հրաժարականի խնդրանք է ներկայացրել 2018-ի դեկտեմբերին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ որոշել է ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայից։
Մեթիսն ավելի վաղ հայտարարել էր, որ պաշտոնից հեռացել է ԱՄՆ նախագահի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Թրամփը քանիցս կասկածի տակ է դրել նրա աշխատանքի արդյունքները պաշտպանության նախարարի պաշտոնում եւ դժգոհություն է հայտնել նրա նախկին որոշումներից։