US Open. Ռոջեր Ֆեդերերն ավարտեց պայքարը
Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը չկարողացավ դուրս գալ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Շվեյցարացի թենիսիստը 6:3, 4:6, 6:3, 4:6, 2:6 հաշվով պարտվեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։
Եզրափակիչի ուղեգրի համար Դիմիտրովը կմրցի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ, որը քառորդ եզրափակիչում 7:6 (8:6), 6:3, 3:6, 6:1 հաշվով պարտության մատնեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Սթեն Վավրինկային։
Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 8-ին։
Respect after a thriller under the lights