Բրիտանացի Ռիչարդ Բրաունինգը թռչել է Սոլենտի նեղուցի վրայով իր ստեղծած կոստյումով (Տեսանյութ)
Բրիտանացի Ռիչարդ Բրաունինգը թռչել է Սոլենտի նեղուցով (Լա Մանշի հյուսիս) իր ստեղծած կոստյումով՝ գրում է Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ նա հաղթահարել է 1 կմ 300 մետր, և սա ամենաերկար ճանապարհն է, որ նա մինչ այժմ անցել է այս հանդերձանքով։
Բրաունինգը սկսելէ Լիմինգթոն քաղաքի Հերստ դղյակից և վայրէջք կատարել Ուայթ կղզու Ալբերտ ամրոցում։ Գյուտարարն իր հետ նամակ է ունեցել, որը նա հաջողությամբ հասցրել է տեղ: Նրան դրա համար պետք է եկել շուրջ 1 րոպե՝ դատելով հանդերձանքի տեխնիկական բնութագրերից:
Տեղեկությունների համաձայն՝ հանդերձանքն ունի հինգ գազատուրբինային շարժիչ, դրանք տալիս են 1000 ձիաուժ հզորություն և թույլ են տալիս հասնել ժամում մինչև 89 կիլոմետր արագության:
Հանդերձանքը կոչվում է Gravity («Ձգողականություն»)։