Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է Ազգային պալատի հանդիպումների սրահում փոքրիկ տեսախցիկի հայտնաբերման մասին
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է Ազգային պալատի հանդիպումների սրահում փոքրիկ տեսախցիկի հայտնաբերման մասին, տեղեկացնում է AP-ը։
Լոպես Օբրադորն իր ափի վրա լրագրողներին ցույց է տվել լուսանկարչական ապարատի փոքրիկ խցիկը։ «Սրա մեջ ոչ մի գաղտնիք չկա, այդ պատճառով էլ մենք այն մեծ գործ չենք համարում»,- ասել է նա։
Նրա խոսքերով, տեսախցիկը ուշադրություն է գրավել հենց այն պատճառով, որ այդքան փոքր չափեր է ունեցել։ Նա հայտնել է, որ սենյակը, որտեղ տեղադրված է եղել սարքը, օգտագործվել է այն մարդկանց հետ հանդիպումների համար, որոնք առաջարկություններ են ներկայացրել կառավարությանը։ Նա չի հստակեցրել, թե ով կարող էր տեղադրել տեսախցիկը, եւ որքան ժամանակ է այն տեղադրված եղել։