Սոֆիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Բուլղարիա
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Բուլղարիա՝ մասնակցելու Սոֆիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:
Հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 10 բռնցքամարտիկ՝ 2 աղջիկ, 8 տղա, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Մրցավայր կմեկնեն և հայ բռնցքամարտիկների մրցելույթներին տեղում կհետեևեն ու մեր մարզիկներին կքաջալերեն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ու ՀԲՖ փոխնախագահները: