Նիկոլ Փաշինյանը եղել է ՔՊ գրասենյակում
Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, սակայն չպատասխանեց լրագրողների հարցերին։
Գրասենյակում են նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ նախագահ Արարատ ՄԻրզոյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, , Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, եւ այլ ՔՊ–ականպաշտոնյաներ, որոնք, ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, քննարկում էին անցկացնում, իսկ աժմ մեկնարկել է վաչության նիստը։
Հիշեցնենք, որ քննարկումից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկման ժամանակ չեն անդրանադրձել Ամուլսարի հարցին կամ այլ հնչեղություն ստացած հարցի, ներքին հարցեր են քննարկվել։