Ռոնալդուն նոր անուն է մտցրել 300 միլիոն եվրո կարողության ժառանգորդների թվում
Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր կարողության ժառանգների թվում ավելացրել է հարսնացուին՝ իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսին, հաղորդում է իսպանական ABC-ն։
34-ամյա ֆուտբոլիստը Լիսաբոնում հանդիպել է փաստաբանների հետ եւ փոփոխություն կատարել կտակում։ Ռոնալդուն ու Ջորջինա Ռոդրիգեսը նշանադրվել են 2018թ․ նոյեմբերին։
Ռոնալդուի 300 միլիոն եվրո կարողության գլխավոր ժառանգակալը մնում է ֆուտբոլիստի մայրը։