ԵՏՄ անդամությունից հրաժարումը կարող էր հանգեցնել բացասական հետևանքների ՀՀ տնտեսության համար
ԵՏՄ անդամությունից հրաժարումը կարող էր հանգեցնել էլ ավելի բացասական հետևանքների Հայաստանի տնտեսության համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեպտեմբերի 3-ին ասել է ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ Հայաստանը եւ միության մյուս անդամ երկրները 70 տարի գոյություն են ունեցել մեկ տնտեսական միջավայրում, ինչը թույլ է տալիս հաստատել ավելի արդյունավետ համագործակցություն տարբեր ոլորտներում։ «Հարցն այն է, թե ինչպես են իշխանություններն աշխատում արտահանական կողմնորոշում ունեցող տնտեսության ուղղությամբ, ինչ է արվում դրա համար, բացի այն ելույթներից, թե գլուխներում աղքատությունն է տիրում։ Չկա տնտեսության զարգացման ռազմավարություն, այդ թվում օտարերկրյա գործընկերների հետ հարաբերությունների հարցում։ Դրա փոխարեն ստեղծվել է իրավիճակ, երբ իշխանությունները չեն ցանկանում գնալ ռիսկի եւ միջոցների ծախսման արդյունավետ քաղաքականություն վարել։ Ներդրողին ամենից շատ վախեցնում է այն, երբ խոսում են մի բանի մասին, իսկ իրական պատկերն այլ է, ընդ որում՝ օրեցօր խոսքերն ու իրականությունը տարբերվում են ավելի ու ավելի»,- նշել է նա։
Ավետիսյանն ավելացրել է, որ պետական պարտքի սպասարկման ռիսկեր կան, բայց դրանք կառավարելի են, ինչը կապված է մակրոտնտեսական կայունության հետ, որը դեռ պահպանվում է։ «Արտաքին պարտքի առկայությունն ինքնին սարսափելի երեւույթ չէ։ Հարցն այն է, թե ինչպես են ծախսվում այդ միջոցները։ Եթե պետությունը չի կարող կատարել իր պարտավորությունները եւ արդյունավետ ծախսել ներքին ռեսուրսները, ապա ինչպես է այն օգտագործելու արտաքին փողերը»,- ամփոփել է նա։