Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակով. Նարեկ Զեյնալյանի գրառումը
Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Տարակուսելի է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման փաստը եւ անհասկանալի է դրա դրդապատճառները, քանի որ ընդամենը ամիսներ առաջ Առողջապահության նախարարությունը բարձր գնահատական էր տվել կենտրոնի ղեկավարության գործունեությանը, ասելով, որ ՈւԱԿ գրանցել է լուրջ հաջողություններ՝ շնորհիվ հմուտ կառավարման եւ մասնագիտական հմուտ որակների:
Մտահոգիչ է ՈւԱԿ-ից մասնագետների արտահոսքը դեպի մասնավոր հատված:
Մտահոգիչ են Նախարարության ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գեւորգ Թամամյանի որոշումը հեռանալու որպես խորհրդատու եւ նրա բարձրացրած հարցերը որոլտի վերաբերյալ:
Այս հարցերը պետք է առնվազն քննարկվեն եւ տրվեն գնահատականներ:
Առաջիկայում ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կկազմակերպվի քննարկում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ»: