Ի՞նչ նոր տեսարժան վայրեր և մշակութային օբյեկտներ կհայտնվեն Դուբայում 2019-2020թթ. Coca-Cola Arena-ն-ն ամենասպասվածն է
Պտտվող երկնաքերը և Ապագայի թանգարանը ներառվել են Դուբայում ամենասպասվելիք նորույթների շարքում։ Այս մասին հայտնում է էմիրաթի Զբոսաշրջության եւ կոմերցիոն մարքեթինգի գործակալության մամուլի ծառայությունը (DCTCM), տեղեկացնում է Turizms-ը։
DCTCM-ի գլխավոր տնօրեն Իսամ Քազիմը ասել է, թե ինչ նոր տեսարժան վայրեր և մշակութային օբյեկտներ կհայտնվեն Դուբայում 2019-2020թթ․։
Ամենասպասված նախագիծը Ապագայի թանգարանն է, որի այցելուները կարող են մոտիկից ծանոթանալ մի շարք ինովացիոն տեխնոլոգիական նախագծերի։ Սակայն կարեւորը թանգարանի շենքի ֆուտուրիստական դիզայնն է, որը հիշեցնում է․․․ մարդու աչք։
Մինչեւ տարվա վերջը իր դռները կբացի նաեւ Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանը։ Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկի մասնաճյուղը հյուրերին թույլ կտա լուսանկարվել հանրահայտ մարդկանց նմանակների հետ, այդ թվում՝ երաժիշտներ, դերասաններ, մարզիկներ եւ պատմական գործիչներ։
Մինչ հաջորդ տարվա հոկտեմբերին Expo 2020 համաշխարհային ցուցահանդեսի սկսվելը էմիրաթում ծրագրվում է բացել Dubai Creek Tower աշտարակը։ Այն կլինի աշխարհի ամենաբարձր շենքը (928 մետր)։ Ճարտարապետները վստահ են, որ այն կդառնա Դուբայի նոր ամենաճանաչված խորհրդանիշը։
2020թ․ նաեւ նախատեսվում է բացել Պտտվող երկնաքերը։ 80 հարկանի այս շենքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր հարկ կարող է պտտվել կենտրոնական առանցքի շուրջը, ընդ որում՝ պտտման արագությունը եւ բնակարանների դիրքը կարող են կարգավորել բնակիչները։
Եւս մեկ նորույթ՝ ուլտրաժամանակակից Coca-Cola Arena ստադիոնը։ Այն բացվել է բոլորովին վերջերս եւ շուտով կսկսի ընդունել համերգներ, սպորտային մրցարշավներ, ցուցահանդեսներ, համաժողովներ, փառատոներ, գալա-ընթրիքներ եւ փակ միջոցառումներ։ Ստադիոնը, որը միացած է տեղի մետրոպոլիտենի հետ, զբաղեցնում է 46 000 ք/մ տարածք եւ կարող է տեղավորել 17 000 հանդիսատես։ Այն տեղակայված է Դուբայի հենց կենտրոնում։
2019թ․ առաջին կիսամյակում Դուբայ է այցելել 8,4 մլն մարդ։ Դա 3 տոկոսով ավելի է քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Աշնանը Դուբայում կկայանա Ехро 2020 ցուցահանդեսը, որի ընթացքում օրական կանցկացվեն 60 տարատեսակ միջոցառումներ։