Հանուն «Բարսելոնայի» Ռակիտիչը հրաժարվել է բարձր աշխատավարձից
Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը տրանսֆերային պատուհանի վերջին ժամերի ընթացքում մերժել է Թուրինի «Յուվենտուսին»:
Sport.es-ի հաղորդմամբ՝ Ռակիտիչը «Բարսելոնայում» մնալու համար մերժել է «Յուվենտուսի» առաջարկը, որով իտալական ակումբի ղեկավարությունը խորվաթ կիսապաշտպանին առաջարկել է ավելի բարձր աշխատավարձ, քան նա ստանում է «Բարսելոնայում»:
Ավելի վաղ 31-ամյա կիսապաշտպանը հրաժարվել էր պայմանագիր կնքել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:
Ռակիտիչը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2014 թվականից: