Գվատեմալայի իշխանությունները ձերբակալել են նախկին առաջին տիկին և նախագահի թեկնածու Սանդրա Տորեսին
Գվատեմալայի իշխանությունները ձերբակալել են նախկին առաջին տիկին և նախագահի թեկնածու Սանդրա Տորեսին՝ մեղադրելով նրան ընտրական քարոզարշավի ֆինանսավորման խախտումների մեջ։ Քննիչները խուզարկել են նրա տունը եւ նրան դատարան են տարել, հայտնում է AP-ը։
Տորեսը ամուսնացած է եղել նախկին նախագահ Ալվարո Կոլոմի հետ, որը երկիրը ղեկավարել է 2008-2012թթ․, այնուհետեւ ամուսնալուծվել է։
Տորեսը նախորդ ամիս կայացած նախագահական ընրություններում պարտվել է Ալեխանդրո Ջամատեիին։
Տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ նրա «Հույսի համար միասնություն» կուսակցության նախընտրական քարոզարշավի համար նվիրատվությունները պատշաճ կերպով չեն գրանցվել, եւ որ որոշ պետական միջոցներ ուղղվել են նրա նախագահական քարոզարշավին։