Սյունիքի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանը ազատվել է պաշտոնից
Սյունիքի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանը օգոստոսի 30-ին ազատվել է պաշտոնից։
«Արշավիր Գևորգյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել է կադրերի ռեզերվում: Ոստիկանության համակարգում նման կադրային փոփոխություններ միշտ լինում են»,- հայտնեցին Ոստիկանությունից։
Նշենք, որ Արշավիր Գևորգյանը նախկինում զբաղեցրել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը, նա Սյունիքի ոստիկանապետի պաշտոնին նշանակվել էր 2016թ-ի հոկտեմբերին։