Սա նշանակում է, որ մենք չենք օգտվում բնական արևի լույսից և դրա փոխարեն սպառում մոտ մեկ ժամ ավել հոսանք երեկոյան. Ալեն Սիմոնյան
Կարծում եմ ամառային ժամի անցմանը գաղափարը շատ օգտակար կլինի բոլոր առումներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Առավոտյան լուսաբացը ժամը 6:30 է , իսկ մայրամուտը 19:30.
Սա նշանակում է, որ մենք չենք օգտվում բնական արևի լույսից և դրա փոխարեն սպառում մոտ մեկ ժամ ավել հոսանք երեկոյան, վճարում ավելի շատ քան պետք է վճարենք թե մեր բնակարանի հոսանքի համար և թե որպես տնտեսվարող:
Կարծում եմ ամառային ժամի անցմանը գաղափարը շատ օգտակար կլինի բոլոր առումներով:
Բարի լույս, բոլորին»,-նշել է նա: