Ուկրաինայի Գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկան ստորագրել է հրաման պաշտոնից գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսին հեռացնելու մասին
Գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկան ստորագրել է հրաման պաշտոնից գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսին հեռացնելու մասին։ Այս մասին տեղեկացվում է ՈւԳԴ կայքում։
Ճշտվում է, որ սեպտեմբերի 2-ին, առաջնորդվելով Ուկրաինայի «Դատախազության մասին» օրենքով, Ուկրաինայի քաղաքացիների կողմից Ուկրաինայի Զինված ուժերում զինծառայություն անցնելու որոշմամբ, ինչպես նաեւ Ուկրաինայի պաշտպանության նախարարի 02.09.2019 նամակի հիման վրա գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկան ստորագրել է հրաման գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսին աշխատանքից հեռացնելու մասին։
Այդ նույն հրամանով նա հանվել է գլխավոր դատախազության անձնակազմի ցուցակից եւ ուղարկվել Ուկրաինայի պաշտպանության նախարարության տրամադրության ներքո՝ հետագա զինծառայության անցկացման հարցի լուծման համար։