Գյումրիում հայտնի Գորկու այգում 14-ամյա երեխան կարուսելից ընկել և վնասվածքներ է ստացել
Շիրակի մարզում օգոստոսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. Գյումրի քաղաքում՝ հայտնի Գորկու այգում գործող կարուսելից 14-ամյա երեխան վայր է ընկել ու վնասվաքներ ստացել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, երեխային նույն օրը այգու աշխատակիցներն աննկատ տեղափոխել են, որպեսզի կատարվածի մասին ոչ ոք չիմանա։ Երեխային տարել են տուն եւ փորձել են տնային պայմաններում բուժել, սակայն, տեսնելով, որ վիճակը բարդանում է, երեխային հաջորդ օրը տեղափոխել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղ երեխայի մոտ արձանագրվել է աջ ձեռքի կոտրվածք։
Հաջորդ օրը երեխային Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից տեղափոխել են Երեւան եւ աս պահին 14-ամյա Արթուր Հ-ն Սուրբ Աստվածամար բժշկական կենտրոնի նեւրովիրաբուժական բաժանմունքում բուժում է ստանում։
Կատարված դեպքի մասին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Շենգավիթի բաժին:
Աղբյուրի տեղեկություններով՝ Գյումրիում գործող Գորկու այգին պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորը։