Ղազախստանի նախագահի հրամանով գործազուրկ կդառնա քաղծառայողների 25 տոկոսը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևը հայտարարել է, որ մինչև 2024 թվականը աշխատանքից կազատվեն քաղծառայողների 25%-ը, հաղորդում է «Sputnik-Kazakhstan»-ը:
Տոկաևը նոր պաշտոնում առաջին անգամ է դիմել ժողովրդին: Նրա խոսքերով, հանրապետությունում քաղծառայողների թիվը կկրճատվի, իսկ մնացածների աշխատավարձը կբարձրանա՝ հեռացողների հաշվին:
Ավելի վաղ Ղազախստանի ղեկավարը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ էր տվել Չինաստանին «պատին դեմ չտալ»: