Գյումրիում 1-ամյա աղջնակի սպանության գործով գնահատական կտրվի պաշտոնատար անձանց գործողություններին. դատախազ
Գյումրիում 1-ամյա աղջնակի սպանության գործով քննության առարկա կդառնան նաև պաշտոնատար անձանց գործողությունները։ Այս մասին NEWS.am լրատվականի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, որ դեպքից երկու շաբաթ առաջ մարզպետարանը երեխայի հարցով դիմել է ոստիկանությանը։
«Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար քննության առարկա կդառնա երեխայի հետ կապված բոլոր հանգամանքները։ Հրապարակումների հիման վրա քննության առարկա կդարձնենք և գնահատական կտանք նաև պաշտոնատար անձանց գործողությկուններին, եթե այդպիսիք հայտնաբերվեն»,– ասաց նա։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։
Երեխային աղբամանը գցած կինը ձերբակալվել էր:
Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ մոր մոտ հոգեկան խնդիրներ չեն գտնվել:
Սակայն այնուհետև պարզ էր դարձել, որ երեխայի դին հայտնաբերվել է կիսաշրջազգեստը պարանոցին փաթաթված վիճակում :