Նազարբաևի ավագ դուստրը ընտրվել է Սենատի նախագահ
Ղազախստանում Դարիգա Նազարբաևան երկրորդ անգամ ընտրվել է Սենատի նախագահ, տեղեկացնում է Tengrinews.kz-ը։
Սենատորները գաղտնի քվեարկություն են կատարել և ձայների մեծամասնությամբ պաշտպանել Դարիգա Նազարբաևային, որի թեկնածությունն առաջարկել էր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Դարիգա Նազարբաևան պալատի նախագահի պաշտոնն զբաղեցրել է դեռևս նախորդ խորհրդարանական նստաշրջանում։ Նոր քվեարկությունն անցկացվել էր այն պատճառով, որ օգոստոսի 12-ին Նազարբաևան վերանշանակվել էր Սենատի պատգամավոր։
Դարիգա Նազարբաևան ծնվել է 1963 թվականի մայիսի 7-ին, ունի բարձրագույն կրթություն։ Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Ղազախստանի Կիրովի անվան պետական համալսարանը։ Մասնագիտությամբ պատմաբան է, պատմության և հասարակագիտության դասախոս։ Աշխատել է Մաժիլիսի փոխնախագահ, զբաղեցրել փոխվարչապետի պաշտոնը, ավելի ուշ եղել է խորհրդարանի Սենատի պատգամավոր։ Սենատը ձևավորում են պատգամավորները, յուրաքանչյուր մարզից, հանրապետական նշանակության քաղաքից եւ մայրաքաղաքից երկուական մարդ։ Սենատի 15 պատգամավոր նշանակվում է նախագահի կողմից։ (34 պատգամավոր ընտրվում է ընտրողների՝ մասլիհաթների պատգամավորների կողմից, 15 սենատոր նշանակվում է պետության ղեկավարի կողմից)։
Հիշեցնենք, նա Ղազախստանի նխկին նախագահ նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է: