ՀՀ դեսպանները եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները սեպտեմբերի 1-ին շրջայց են կատարել Արցախի զորամասում
Դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները շրջայց են կատարել զորամասում:
Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել են հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր:
Դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները շրջայց են կատարել զորամասում, շփվել հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին: