Կանադայում ավիաշոուի ժամանակ ուսումնառազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է մեկ մարդ
Կանադայում ավիաշոուի ժամանակ ուսումնառազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է մեկ մարդ:
Դեպքը տեղի է ունեցել Ալբերտա նահանգում աշնանային տոնավաճառի ժամանակ, երբ ինքնաթիռը կատարում էր ակրոբատիկ հնարքներ: ԶԼՄ-ները հաղորդում են, որ օդում երկու ինքնաթիռներ մանեւրում էին, երբ դրանցից մեկն անհետացել է:
Ոստիկանությունում հայտնել են, որ ինքնաթիռում գտնվել է միայն մեկ մարդ, որը տեղում մահացել է:
Հաղորդվում է, որ կործանվել է Nanchang CJ-6 ուսումնական ինքնաթիռը, որն արտադրվել է Չինաստանում: