Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ հարցազրույց է տվել Nouvelle d'Arménie պարբերականին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ հարցազրույց է տվել Nouvelle d'Arménie պարբերականին։

Ն․Դ․Ա - Լրանում է Ձեր իշխանության գալու 500-րդ օրը։ Դուք ունեք Հայաստանի ճակատագիրը կրելու ծանր պատասխանատվություն։ Արդյոք ամեն ինչ այնպե՞ս է, ինչպես պատկերացնում էիք։ Ի՞նչն է սպասվածից ավելի դժվար, և ինչը՝ հեշտ։


Նիկոլ Փաշինյան- Առիթ ունեմ կարծելու «հեշտ» կամ «դժվար» կատեգորիաներն այդ հարցի դեպքում չեն գործում։ Երկրի կառավարման գործում, ընդհանուր առմամբ, չկան հեշտ գործեր։ Ինչպես ցանկացած գործունեություն, կառավարելը անբաժանելիորեն միահյուսված ասպեկտների ամբողջություն է։ Ամենամեծ հաջողությունը, որ արդեն ընդգծել եմ, եղել է ժողովրդավարության հաստատումը Հայաստանում։ Ես խոսում եմ ժողովրդավարության մասին բառի ոչ նեղ իմաստով։ Ձեր հնչեցրած հարցում դուք ասացիք, որ ես իմ ուսերին եմ կրում Հայաստանի պատասխանատվությունը։ Այո՛, դա ճիշտ է․ ես երբեք չեմ խուսափել և չեմ խուսափի իմ պատասխանատվությունից։ Ժողովրդավարության գաղափարը հետևյալն է․ Հայաստանը բռնապետություն չէ, այն չի կառավարվում բռնապետական ռեժիմի կոմից։ Իմ հիմնական ուղերձը, որ ես կրում էի իմ՝ որպես ընդդիմադիր գործիչ քաղաքական կարիերայի սկզբից, և անգամ, դրանից առաջ, այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի պատասխանատվության իր բաժինը առօրյա կյանքում։ Անկասկած, որոշ մարդկանց վրա դրված պատախանատվություններն ավելի տեսանելի են։

Իրողությունները, գործընթացները սկսում են աննկատ, փոքր մասշտաբով, զարգանում են և հասնում վերջնակետի։ Նույն բանն է Թավշյա հեղափոխության դեպքում։ Ահա թե ինչու ես սկսեցի գործընթաց, որ հանգեցրեց հեղափոխության, բայց եթե մենք ավելի ուշադիր ուսումնասիրենք մեր հասարակությունը, կտեսնենք՝ այդ գործընթացը սկսվել էր շատ վաղուց։ Սաղմերը եղել են մոլեկուլային մակարդակում, տարբեր ոլորտներում՝ տնտեսական, սոցիալական և այլն, և դրանց էվոլյուցիան թույլ տվեց հասնել նպատակին։ Ակնհայտորեն, այս գործընթացում որոշ ասպեկտներ ավելի շոշափելի են, քան մյուսները։ Հայաստանի զարգացման իմ տեսլականը հետևյալն է․ հաղթանակները, որ մենք պիտի տանենք, չպետք է գեներացվեն միայն մի ուղղությամբ՝ կառավարությունից դեպի ժողովուրդ։ Դրանք պետք է իրականացվեն երկու ուղղությամբ էլ։ Դա կկատարվի համակարգված ձևով, եթե կա որոշակի փոխըմբռնում ժողովրդի և կառավարության միջև, և եթե նրանց ձգտումները, նպատակները և գաղափարները համընկնում են։ Այսօր Հայաստանի մեծ յուրահատկությունը հենց այդտեղ է․ կառավարությունն ուզում է այն, ինչ ուզում է ժողովուրդը, կառավարությունը մտածում է նույն կերպ, ինչ քաղաքացիները, ոչ բոլոր քաղաքացիները իհարկե, բայց գոնե մեծամասնությունը։ Փոփոխությունների խոչընդոտներից, մեծ դժվարություններից մեկը բխում է գեներալիզացված կոռուպցիոն համակարգից, որում երկար տարիներ ապրել է Հայաստանը։ Միկրոկոռուպցիան եղել է բնական, կենցաղային գործելաոճ․ փոքր խնդիրները կարգավորվել են այդ միկրոկոռուպցիայով: Շատ կարճ ժամանակահատվածում իրավիճակը փոխվել է։ Խնդիրներն այլևս լուծում չեն գտնում կոռուպցիայով և հետեւաբար, երբեմն առհասարակ մնում են անլուծելի։ Ինչո՞ւ։ Որովհետև պետական համակարգը սովոր է եղել նման գործելաոճին։

Օրենքները գրված են եղել, ես կրկնում եմ, բավարարելու համար Եվրոպային և ոչ կարգավորելու սոցիալական հարաբերությունները․ օրենքը միայն ցուցադրական արտաքին շքեղություն էր, ֆասադ, իսկ դրա հետևում հարցերը լուծվում էին մանր ու մեծ կոռուպցիայով։ Այսօր մենք խաչ ենք քաշել այդ գործելակերպի վրա և փորձում ենք կառուցել երկրի կյանքը՝ հարգելով օրենքի գերակայությունը։ Բայց մենք գիտակցում ենք, որ օրենքները նախատեսված չեն այդ նպատակին ծառայելու համար, և ուրեմն, հնարավոր չէ կազմակերպել կյանքը արդյունավետ կերպով։ Ի հետևանքս՝ մեր ամենամեծ մարտահրավերն այսուհետ այդ օրենքները մեր իրականությանը, մեր խորը ձգտումներին ներդաշնակեցնելու, համապատասխանեցնելու մեջ է։

Ն․Դ․Ա - Հայերին մտահոգող ամենամեծ հարցը կապված է անվտանգության հետ։ Ի՞նչ կարող եք ասել նրանց հանգստացնելու համար։ Ձեր կարծիքով՝ որտեղի՞ց են գալիս գլխավոր սպառնալիքները երկրի համար։

Նիկոլ Փաշինյան - Քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծում չի ստացել, վաղաժամ է խոսել այդ անհանգստությունները ցրելու մեխանիզմից։ Մենք ունենք հակամարտություն, այդ հակամարտությունը կարգավորված չէ։ Եթե մենք ժողովուրդ ենք՝ օժտված ստրատեգիական մտածողությամբ, իսկ ես վստահ եմ, որ մենք այդպիսինն ենք, ապա մենք չենք կարող խնդիրները լուծել կարճ ժամանակում, մի քանի օրվա ընթացքում։ Մենք պետք է գիտակցենք, որ ունենք խնդիր, որի լուծումը պահանջում է համազգային ներուժի համախմբում։ Դրա համար առաջնահերթ պետք է, որ Հայաստանի հասարակությունը և տնտեսությունը լինեն մրցունակ, ներառական և մշտապես զարգացման ճանապարհին։ Մենք պետք է մեծագույն լրջությամբ ապահովենք մեր տնտեսական առաջընթացը։ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել միայն դիվանագիտական կամ ռազմական ճանապարհներով առանձին վերցրած։ Անհրաժեշտ է ավելի լայն համակցություն, որի կենտրոնում են ուժեղ և մրցունակ տնտեսությունը, հզոր հասարակությունը և առաջատար տեխնոլոգիաներով երկիրը։ Ես արդեն բազմիցս ասել եմ՝ մեր ծրագիրը նրանում է, որ կարողանանք հասկացնել մեր բոլոր հնարավոր հակառակորդներին, որ մենք՝ որպես ժողովուրդ այնքան միասնական ենք, որպես հասարակություն՝ այնքան համախմբված, որպես պետություն՝ այնքան հզոր, որ իմաստազուրկ է մեզ հետ պատերազմելը, որովհետև միակ ելքը կլինի իրենց պարտությունը։ Կարիք չկա երկուստեք հանգստացնելու կամ վստահեցնելու։ Մենք պետք է հասկանանք, որ ունենք խնդիր, և այդ խնդիրը վերաբերում է բոլորիս։ Անկասկած, այդ խնդրի լուծումը կառավարության և անձամբ վարչապետի առաջնահերթությունն է։ Ես տեսնում եմ իմ գործը ոչ պարզապես համազգային ուժերը միավորելու մեջ․ պետք չէ համախմբվել սոսկ համախմբվելու համար։ Իմ խնդիրը իրական հնարավորություններ ստեղծելն է մեր ազգային ներուժը միացնելու և զարգացնելու համար։

Ն․Դ․Ա - Եթե ես Ձեզ ճիշտ եմ հասկանում, դուք կապում եք անվտանգության հարցը տնտեսական զարգացման հետ։

Նիկոլ Փաշինյան - Այո՛, անկասկա՛ծ։ Ավելին, մենք չենք կարող այն կապել որևէ այլ ոլորտի հետ այսպես անմիջականորեն։ Զորեղ դիվանագիտություն, հզոր բանակ ունենալու համար անհրաժեշտ են միջոցներ, որ գեներացնում է մեր տնտեսությունը։ Իսկ ինչպե՞ս է կառուցվում մեր տնտեսությունը։ Մենք չենք կարող կարգավորել ռազմական հակամարտությունը և աշխարհաքաղաքական բարդությունները՝ հենվելով միայն ծիրանի արտահանմամբ զբաղվող տնտեսության վրա։ Թյուրըմբռնումներ թող չլինեն․ ես կարծում եմ, որ գյուղատնտեսությունը կարևոր է, այն կազմում է մեր ՀՆԱ-ի 14 տոկոսը։ Բայց սա հակամարտություն ունեցող երկրի տնտեսություն չէ։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալները պետք է դեռ աճեն, քանի որ մեր երկրում շատ են անմշակ հողատարածքները։ Անհրաժեշտ է մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի քանակը, բայց նվազեցնել նրա մասնաբաժինը ՀՆԱ-ում։ Գյուղատնտեսության ոլորտն արտադրանքի և արտահանման քանակով պետք է աճի 10 անգամ, բայց միևնույն ժամանակ պետք է ՀՆԱ-ում իր կշիռը 14 տոկոսից հասցնի 1-ի՝ հնարավոր բոլոր հետևանքներով։ Նույնն է նաև հանքարդյունաբերության դեպքում։

Ն․Դ․Ա․ - Այդ առնչությամբ ի՞նչ եք պատրաստվում անել նվազեցնելու համար հայաստանյան տնտեսության կախվածությունը հանքարդյունաբերությունից։

Նիկոլ Փաշինյան - Միակ հնարավոր ճանապարհը տեխնոլոգիաների և վերամշակող տնտեսության զարգացումն է։ եվ ես կարծում եմ՝ մի օր անհրաժեշտ կլինի նախատեսել օրենք արգելելու համար հումքի և հանքանյութերի արտահանումը Հայաստանից։ Բայց դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե հենց երկրում ունենանք խոշոր ձուլարաններ, մոլիբդենի վերամշակման գործարաններ և ամբողջական հանքարդյունաբերություն։ Սա է այն ճանապարհը, որ մենք մտադիր ենք և պետք է բռնենք։ Դեռ ոչ մի թերզարգացած երկրի չի հաջողվել պաշտպանել իր շահերը հակամարտության մեջ։ Ամեն ինչ կապված է տնտեսական առողջությունից։ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանը գրանցել է ամենամեծ աճը եվրոպական բոլոր երկրների մեջ: Շատ ուրախանալու առիթ չունենք, որովհետև մենք սկսել ենք շատ ցածրից։ Բայց դա լավ ու իրական նշան է։ Ո՞րն է մեր կառավարության ամենամեծ հաջողությունն այսօր։ Դե, իհարկե, ամենամեծ հաջողությունն այն է, որ մենք օլիգարխիկ տնտեսությունից անցել ենք ներառական տնտեսության, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին զբաղվել ձեռներեցությամբ։ Այսօր տնտեսությունն ազատ է։ Որպիսինն էլ լինի գործունեության ոլորտը, չկան սահմանափակումներ։ Որոշ ժամանակ առաջ արտադրելու, ներկրելու, արտահանելու համար անհրաժեշտ էր ենթարկվել օլիգարխների կողմից խմբագրված կանոններին։ Բայց այդ ժամանակն անցել է, խոչընդոտները հանվել են։ Ներկայում յուրաքանչյուրը կարող է ներդրում անել, աշխատել, ցույց տալ իր տաղանդը։ Քաղաքական առումով որևէ խոչընդոտ չկա։ Մյուս կողմից, իհարկե, կան այլ արգելքներ՝ գտնել ֆինանսավորման աղբյուր, բարձր տոկոսադրույքներ, թերի ենթակառուցվածքներ, կառուցվելիք ճանապարհներ և այլն։ Դա այն էկոհամակարգն է, որ պետք է կառուցենք։ Դա այն է, ինչ մենք փորձում ենք անել։

Ն․Դ․Ա․ - Արցախի հետ հարաբերությունների սառեցում է նկատվում։ Որո՞նք են տարաձայնության կետերը։

Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ՝ կոռեկտ չէ ասել, թե Արցախի հետ մեր հարաբերությունները սառել են, քանի որ ամեն օր տասնյակ պաշտոնյաններ մշտական կապի մեջ են, աշխատում են միասին։ Պետք է հստակ ասել իրերը․ Արցախի իշխանությունները երկար աշխատել են նախորդ կառավարության հետ՝ բոլոր հետևանքներով, որ դա կարող էր ունենալ։ Այսօր Հայաստանում նոր իշխանություն է, և, բնական է, որոշակի հարցերում կա անհամաձայնություն (ուղիղ խոսք - դիսոնանս)։ Անհրաժեշտ է գործել այդ անհամաձայնությունները վերացնելու համար։ Լավագույն միջոցը դրան հասնելու՝ եկող տարի սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններն են Արցախում։ Այդ ընտրությունների արդյունքում, որոնք կլինեն ազատ և ժողովրդավարական, այդ անհամաձայնությունները դուրս կգան։

Ն․Դ․Ա - Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ստատուս քվոն կգերակշռի ձեր հարաբերություններում մինչև ընտրություններ։

Նիկոլ Փաշինյան - Մեր հարաբերությունները փոխվում են ամեն օր։ Դրանք լավ են զարգանում։ Ամեն օր մենք ներկայացնում ենք սկզբունքային հարցեր և գտնում ենք դրանց պատասխանները։ Մենք կարծում ենք, որ բարելավումները Արցախում պետք է նույն կարգով և տեմպով լինեն, ինչ Հայաստանում։ Ի վերջո, մենք միասնականության մասին ենք խոսում, այնպես չէ՞։ Այդ միասնականությունը պետք է մարմնավորվի նախևառաջ քաղաքական ու հանրային ներդաշնակությամբ։ Այժմ, անհրաժեշտ է հաստատել ներդաշնակություն քաղաքական ոլորտում, Հայաստանի և Արցախի միջև քաղաքական բովանդակության մեջ, քանի որ, պետք է ասեմ, և համոզված եմ՝ Հայաստանի և Արցախի հասարակություններն ներդաշնակության մեջ են, մնում է ներդաշնակեցնել կառավարման համակարգերը։

Եվ այդ ներդաշնակությունը պետք է խորանա ամեն օր, ամեն կատարված քայլի հետ։ Այս գործընթացում, բնական է, կա մոտեցումների տարբերություն։ Բայց ի՞նչ ենք ուզում անել։ Արդյո՞ք ուզում ենք վարվել, ինչպես առաջ։ Թաքցնե՞լ խնդիրները։ Խուսափե՞լ դրանցից խոսել։ Բարձրագոչ կենացներ խմե՞լ և ձևացնել, թե ոչինչ չկա՞։ Մենք կշարունակենք կենացներ ասել միայն սեղանի շուրջ։ Մնացյալ դեպքերում, մենք խոսում ենք ուղիղ, ամենայն անկեղծությամբ և գործում ենք։

Ն․Դ․Ա - Ի՞նչ եք կարծում, արդյոք հաջողվե՞լ է հաղթահարել այն կասկածները, որ կարող էին ծնվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մոտ Թավշյա հեղափոխությունից հետո։ Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, և հակառակը։

Նիկոլ Փաշինյան - Հարցի ձևակերպան այդ ձևը կարծել է տալիս, թե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կասկածների լեգիտիմ իրավունք ունի, իսկ մենք մեր կողմից՝ ոչ։ Ռուսաստանը միշտ իրավունք ուներ կասկածելու, և մենք միշտ կասկածվողի դիրքում էինք։ Եվ ինչո՞ւ ոչ ոք չի մտածում՝ իմանալու՝ արդյոք կա՞ն փոխադարձ կասկածներ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Օրինակ՝ երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, դա կասկածի առարկա՞ է, թե՞ ոչ։ Ես սրանով ուզում եմ ասել, որ մենք պետք է ազատվենք մեր դարավոր բարդույթներից․ մենք ինքնիշխան գործընկերներ ենք, և եթե նրանք ունեն իրավունք մեզ կասկածելու, մենք էլ նույնքան իրավասու ենք նրանց կասկածելու։ Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ ահա այդ կարևոր հիմքի վրա պետք է մեր հարաբերությունները զարգանան և բարելավվեն անդադար։ Մենք պետք է հաստատենք յուրաքանչյուրի արժանապատվությունը հարգող հարաբերություններ։ Ես վստահ եմ՝ այսօր մեր հարաբերությունները նշանավորվում են այդ արժանապատվությամբ։ Մենք ճիշտ նույնքան իրավասու ենք կասկածելու որևէ մեկին, որքան որևէ մեկը կարող է կասկածել մեզ։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, թե մենք բավարար մակարդակի չենք կատարում գործընկերոջ մեր պարտականությունները, մեզ թույլատրվում է անել նույնը։ Թող ոչ ոք չկարծի, թե կասկածների վերացումը պետք է մաս կազմի միայն մեր օրակարգի։


Ն․Դ․Ա․ - Արդյոք հնարավո՞ր է միաժամանակ լինել և՛ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը և՛ւ պաշտպանել արևմտյան արժեքները, ինչպես ժողովրդավարությունը, մամուլի ազատությունը։

Նիկոլ Փաշինյան - Հիշենք Իսրայել Օրիին։ Նա սկսեց իր ճամփորդությունը Եվրոպայում։ Նա շրջեց եվրոպական մայրաքաղաքներում, ապա մեկնեց Ռուսաստան և իր ջանասիրության շնորհիվ՝ հաջողեց համոզել Ռուսաստանին միջամտել մեր տարածաշրջանի գործերին։ Այլ երկրներ ևս պատրաստ էին այդ դերը տանել, բայց տարբեր պատճառներով նման բան տեղի չունեցավ։ Ինչո՞ւ ենք մենք այդքան կարևորություն տալիս Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին։ Որովհետև մենք միշտ համարել ենք Ռուսաստանին մի ուժ, որ եվրոպական արժեքները ներդրել է մեր տարածաշրջանում։ Այս փաստը շատ կարևոր է։ Մենք որևէ հետամնաց երկրի միջամտությունը չենք հայցել, այլ Ռուսաստանինը: Մենք հրավիրել ենք Ռուսաստանին, որովհետև այն եղել է եվրոպական ամենից զարգացած երկրներից մեկը։ Ի՞նչ է արել Պետրոս Մեծը։ Ինչո՞ւ էր նա երիտասարդներին ուղարկում Եվրոպա կրթություն ստանալու։ Ինչո՞ւ էր նա որդեգրել եվրոպական արժեքները։ Ինչո՞ւ նա երիտասարդներ չուղարկեց այլ տեղեր։ Ի՞նչ են նշանակում եվրոպական արժեքները և ռուսական արժեքները։ Այսօրվա Ռուսաստանը Պետրոս Մեծի Ռուսաստանն է, նրա արժեքների կրողն է, այո՞, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որևէ հակասություն չկա Ռուսաստանի և արևմտյան արժեքների մեջ․ փաստն այն է, որ նույն Եվրոպայում իրերը չունեն նույն հասկացումը․ Լեհաստանն ունի իր ուրույն մոտեցումը եվրոպական արժեքներին, Ֆրանսիան՝ իր ուրույնը, Մեծ Բրիտանիան կողմ է քվեարկում Բրեքսիտին։ Ի՞նչ է սա նշանակում։ Այս նույն եվրոպական արժեքները հենց միայն եվրոպական արժեքներ չեն․ դրանք նաև մերն են։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք նույնպես մեր մեծ բաժինն ենք ունեցել այդ արժեքների կազմավորման գործում։ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն անչափելի մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական այսժամանակյա իրականության վրա։ Ինձ համար եվրոպական արժեքները մեր արժեքներն են, ինչպես Ֆրանսիայի համար, Մեծ Բրիտանիայի համար, Ռուսաստանի համար, որովհետև մենք դրանք ստեղծել ենք միասին։ Ուրեմն, մեր նպատակը եվրոպական արժեքները Հայաստանում իրացնելը չէ, այլ իրացնել մեր արժեքները, որ մենք մշակել ենք և խառնել նույն եվրոպական կաթսայի մեջ՝ ծնունդ տալու մեկ ամբողջի։ Դրանք մեր արժեքներն են, և մեր հեղափոխությունը դրա լավագույն ապացույցն է։ Ինչպե՞ս է հնարավոր, որ մենք իրականացրինք Եվրոպայի ամենաժողովրդական հեղափոխությունը։ Որովհետև ժողովրդավարությունը մեր գենետիկ արժեքն է։ Հայաստանի Առաջին Հանրապետության կանայք արդեն ունեին ընտրելու իրավունք, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհի շատ երկրներում կանայք զուրկ էին դրանից։ Նույն Եվրոպայի սրտում կանայք չունեին այդ իրավունքը ընդհուպ 60-ական թվականներ։ Ուրեմն, կարո՞ղ ենք ասել, որ մենք ենք արտահանել այդ արժեքը Եվրոպա։

Ն․Դ․Ա - Մենք ականատեսն ենք Ռուսաստանի և Թուրքիայի միջև մերձեցմանը։ Դա որևէ վտանգ ներկայացնո՞ւմ է Հայաստանի համար։

Նիկոլ Փաշինյան - Ես արդեն անդրադարձել եմ այդ հարցին իմ նախորդ պատասխաններից մեկում։

Ն․Դ․Ա․ - Արդյո՞ք Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները խոչընդոտո՞ւմ են Հայաստանին։

Նիկոլ Փաշինյան - Ես չեմ ուզում բարձրագոչ հայտարարություններ անել, բայց մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարևոր հաղթանակ տանել այդ առնչությամբ․ կարծես մեր ամերիկացի գործընկերները կարողացել են լավ ըմբռնել հարցը։ Նրանք սկսել են հասկանալ, որ Վաշինգտոնի համար Իրանը մեկ բան է, իսկ Հայաստանի համար՝ մեկ այլ։

Ն․Դ․Ա․ - Իսկապե՞ս են հասկանում դա։

Նիկոլ Փաշինյան - Մեր վերջին շփումները ցույց են տալիս, որ այո՛։ Ինչը չի նշանակում, թե նրանց վերաբերմունքն այդքանով փոխվում է Իրանի նկատմամբ։

Ն․Դ․Ա - Նրանք ճնշումներ գործադրո՞ւմ են Հայաստանի նկատմամբ այդ առումով։

Նիկոլ Փաշինյան - Ես կարող եմ ասել, որ այս պահին նմանատիպ որևէ ճնշման մենք ենթակա չենք։ Հայաստանը ճնշման ենթակա չէ՝ որպես Հայաստան, բայց մաս է կազմում միջազգային հանրության՝ լինելով Իրանին հարևան երկիր։ Սրանով ուզում եմ ասել, որ չկա միատեսակ ու միաքար մոտեցում, և ես ուրախ եմ տեսնել, որ մեր ամերիկյան գործընկերները կարծես թե ըմբռնել են համատեքստի խորությունը, որում գտնվում է Հայաստանը։

Ն․Դ․Ա - Հեղափոխության հետագա ընթացքը կախվա՞ծ չէ արդյոք անհավասարությունների կրճատումից։ Ձեր լիբերալ և բիզնեսամետ քաղաքական մոտեցումը դրա առաջին փո՞ւլն է։ Արդյոք հետո դրան կհաջորդի՞ սոցիալական խնդիրներով զբաղվելը, թե միաժամանակ կկարողանա՞ք այս երկու հարցերը լուծել:

Նիկոլ Փաշինյան - Ինչո՞ւ հետո։ Մենք արդեն սկսել ենք լուծել անհավասարությունների հետ կապված խնդիրները։ Այս տարվա սկզբից բարձրացվեցին նպաստները և ապրուստի համար անհրաժեշտ նվազագույնը՝ համապատասխանեցվելով նվազագույն սպառողական զամբյուղին, բարձրացել է նաև զինվորականների վարձատրությունը։ Սեպտեմբերի 1-ից սկսած այդ միտմանը կհետևեն նաև ուսուցիչների աշխատավարձերը, եկող հունվարի մեկից կենսաթոշակները ևս կվերանայվեն, միկրոբիզնեսն ամբողջությամբ ազատված է հարկերից, հունվարի 1-ից 140000 աշխատողների եկամուտները կբարձրանան՝ շնորհիվ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների։ 2018 թվականի հուլիսի 1-ից ավելի քան 200 000 աշխատող ունեցել են եկամտի ավելացում՝ շնորհիվ կենսաթոշակային համակարգում կատարված բարեփոխումների։ Մենք բացեցինք և ընդլայնեցինք մուտքը դեպի բիզնես ոլորտ։ Անցյալում գործող կոռուպցիոն համակարգի բնութագրերից մեկը եղել է մարդկանց աղքատության մեջ պահելը և առանց սոցիալական ապահովության թողնելը՝ կարողանալու համար վերջիններիս ձայնը 5000 դրամով գնել ընտրությունների ժամանակ և այդկերպ հաղթել ընտրություններում։ Ժողովրդավարությունը կարիք չունի նման համակարգի, այլ կարիք ունի տնտեսապես ինքնավար անձանց։ Մենք սա ենք ասում մարդկանց՝ երբ 20-25 տարի օլիգարխները ձրի բրինձ են բաժանել՝ ձեզ հավատացնելով, թե ապահովում են ձեր բարեկեցությունը, նրանք խաբել են ձեզ։ Ձեր տնտեսական բարեկեցությունն ապահովելու միակ միջոցն աշխատանքն է։

Մենք ասում ենք մարդկանց՝ տեսեք, թե մենք ինչ ենք անում, դատեք՝ ըստ արդյունքի․ մենք ազատում ենք միկրոբիզնեսը բոլոր հարկերից, մենք 0-18 տարեկան անձանց բուժծառայություններն անվճար ենք դարձնում համապետական ողջ տարածքում, մենք ընդլայնում ենք անվճար բուժծառայությունների սպեկտորը անապահովների, զինվորականների և առավել խոցելի անձանց համար։ Սոցիալական նպատներն աճում են, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա օգտվել կենսական նվազագույնից։ Մենք ասում ենք մարդկանց՝ մենք ձեզ համար լուծում ենք բժշկական ծառայությունների հասանելիության խնդիրը, նվազագույն սպառողականի հասանելիության խնդիրը։

Կրթության առումով՝ մենք անում ենք այնպես, որ ոչ մի ուսանող չհեռացվի դասընթացներից ֆինանսական դժվարությունների պատճառով։ Բայց մենք նաև ասում ենք՝ այդ դուք եք, որ պիտի հոգաք ձեր ընտանիքի հոգսերը։ Դուք չեք կարող դիմել կառավարությանը՝ ասելով՝ «ինձ աթոռ տուր»։ Կառավարությունն ասում է՝ «մենք տալիս ենք բժշկական ապահովագրություն քեզ և երեխաներին, մենք ապահովում ենք քեզ համար նվազագույն եկամուտ, որպեսզի սոված չմնաս, գնա, աշխատի և ստեղծի աթոռդ: Դու չես կարող կառավարությանը խնդրել քեզ համար հեռուստացույց գնել, դու պիտի աշխատես և քո միջոցներով գնես հեռուստացույց. Կառավարության խնդիրը աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելն է։ Այսօր Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան։ Նույն մոտեցմամբ մենք կատարում ենք հարկային բարեփոխում։ Այսօր Հայաստանում կա եկամտահարկի երեք շեմ՝ 36% բարձր եկամուտի, 27% միջին եկամուտի և 23% ցածր եկամուտի համար: Մենք բոլորի համար այն իջեցնում ենք 23% -ի և առաջիկա հինգ տարիներին այն կկրճատենք մինչև 20%: Ոմանք մեզ մեղադրում են ավելի հարուստների համար նպաստավոր քաղաքականություն վարելու մեջ։ Մենք պատասխանում ենք՝ այո, իսկապես, որովհետև նա, ով ունի բարձր եկամուտ, իր ժամանակը չի ծախսել ծառի տակ պպզած ոչինչ չանելով, ներեցեք, եթե ասում եմ կոպիտ բառերով։

Բայց, վերջին հաշվով, այն մարդը, ով սովորել է գիշեր-ցերեկ մրցունակ կրթություն ստանալու համար, հենց նա էլ ունի իրավունք ժողովելու իր ջանքերի տված պտուղները։ Ահա այսպիսինն եմ ես տեսնում Հայաստանի ապագան։ Հայաստանում չպետք է լինեն առանց կրթության բանվորներ։ Սա այն ուղերձն է, որ պետք է փոխանցենք երիտասարդներին։

Ն․Դ․Ա - Նպատակը հստակ է, բայց ժամանակ է պետք դրան հասնելու։ Այդ ընթացքում ի՞նչ պետք է անեն առանց որակավորման այդ աշխատողները։

Նիկոլ Փաշինյան - Այդ աշխատողների մի մասի համար հօգուտ միկրոբիզնեսի ձեռնարկված միջոցները, բոլոր հարկերի վերացումը այդ խնդիրների պատասխանն են։ Մենք ասում ենք այդ մարդկանց՝ նորմալ չէ, որ մարդը 5, 10 տարի աշխատի ամսական 60 000 դրամ աշխատավարձի համար։ Մենք այդ մարդուն ասում ենք՝ դա եկամտի միակ միջոցը չէ, դա չի ապահովում քո ապագան, մենք քեզ ազատում ենք հարկից, մենք քեզ առաջարկում ենք արտոնյալ պայմաններով վարկեր, զբաղվիր ձեռներեցությամբ, իրացրու ստեղծագործականությունդ, ստեղծիր քո սեփական բիզնեսը և վաստակիր ոչ թե 60 000 դրամ, այլ 70 000, 100 000 ու ավելին։ Նույնիսկ տուրիստական ոլորտում, տարեսկզբից սկսած, զբոսաշրջիկները Հայաստանի Հանրապետությունում ծախսել են 120 միլիոն դոլարով ավելին, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։ Մենք ասում ենք այդ մարդուն՝ աշխատիր և քո բաժինն ունեցիր այդ 120 միլիոնի մեջ ամբողջ կյանքում 60 000 դրամով բավարարվելու փոխարեն։ Մեր ռազմավարական ընտրությունը վերամշակող արդյունաբերության զարգացումն է, մենք վարում ենք բարձր եկամուտներին միտված քաղաքականություն, մենք կրճատում ենք հարկերը, որպեսզի բիզնեսի ղեկավարները կարողանան ավելացնել իրենց աշխատողների աշխատավարձերը։

Ն․Դ․Ա - Ինչպե՞ս է հնարավոր մի կողմից իջեցնել հարկերը, մյուս կողմից վարել սոցիալական քաղաքականություն։ Ինչպե՞ս եք ֆինանսավորում այդ միջոցները։

Նիկոլ Փաշինյան - Մենք դա արդեն անում ենք։ Հայաստանի Հանրապետությունում առկա էր սոսկալի չափերի ստվերային տնտեսություն։ Շնորհիվ այդ ստվերային տնտեսության դեմ պայքարի՝ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում մենք կարողացանք ունենալ 120 միլիոն դոլար լրացուցիչ բյուջետային եկամուտ։ Այդ աճի շնորհիվ էլ մենք կարողացանք բարձրացնել մեր զինվորականների վարձատրությունը։

Ն․Դ․Ա. - Այդպիսով, դուք ունեք ձեր քաղաքականության միջոցները։

Նիկոլ Փաշինյան - Իհարկե։ Մենք ասում ենք քաղաքացիներին՝ դուք չեք կարող գնումներ կատարել առանց ՀԴՄ կտրոնի և մյուս կողմից պահանջել կենսաթոշակների բարձրացում։ Ի՞նչ միջոցներով եք ուզում, որ դրանք բարձրանան։ Պետական գանձարանն այն ընդհանուր դրամապանակն է, որին մենք բոլորս բերում ենք մեր նպաստը։

Ն․Դ․Ա․- Թույլ տվեք պնդել, որ հարկերի իջեցման քաղաքականությունն առաջին հերթին ձեռնտու է ավելի հարուստներին։ Մի՞թե դա ավեի չի խորացնի հարուստների և աղքատների մեջ եղած անջրպետը։

Նիկոլ Փաշինյան - Ո՛չ։ Մենք կարծում ենք, որ հարուստների և աղքատների միջև եղած տարբերությունը պետք է կրճատվի։ Մենք կարծում ենք, որ աղքատները պետք է դառնան հարուստ։ Սա է Հայաստանի ապագան։ Մենք պետք է քաջալերենք բիզնեսը, զարգացնենք տնտեսությունը, կրճատենք գյուղատնտեսության մասնաբաժինը և ավելացնենք արդյունաբերությանը։ Մենք պետք է ուժեղացնենք կրթահամակարգը։ Մենք ուզում ենք Հայաստանը վերածել դրախտի՝ տաղանդների համար։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր մարդ-արարած օժտված է տաղանդով և հետևաբար, մեր խնդիրն է օժանդակել յուրաքանչյուրին՝ իր տաղանդն օգտագործելու մեջ։ Եթե բոլորը չէ, որ կարող են դառնալ հարուստ, ապա յուրաքանչյուը գոնե պետք է ունենա տնտեսապես պատշաճ կյանք։ Հայաստանը երկիր է, ուր յուրաքանչյուրը պետք է ունենա բարեկեցության իրավունք, և դա կարվի կրթության միջոցով, աշխատանքի միջոցով, օրինականության նկատմամբ հարգանքի միջոցով։ Սրանք երեք անկյունաքարերն են, որ մեզ թույլ կտան հասնել մեր նպատակին։ Ես ուզում եմ վերադառնալ առանց մասնագիտական որակավորման աշխատողին։ Մենք նրան ասում ենք՝ «եթե հանկարծ, դժբախտաբար, քո երեխան հիվանդանա, դա մեր խնդիրն է և ոչ քոնը»։ Այսինքն՝ մենք փոխում ենք նպաստների համակարգն այնպես, որ օգնություն ստացողը դառնա երեխան և ոչ ծնողը, որպեսզի վերջինս ազատ լինի գնալ-աշխատելու, քանի որ մեր համակարգն այնպես է ստեղծված, որ եկամտային որոշակի շեմից անդին սոցիալական նպաստները վերանում են։ Մենք նրան ասում ենք՝ «այդ դու՛ չես նպաստի շահառուն, և ուրեմն, դու կարող ես աշխատել այնքան, ինչքան ուզում ես, մենք տալիս ենք նպաստ քո երեխային մինչև իր չափահասություն, մենք հոգ ենք տանում քո երեխայի առողջության, կրթության մասին, քո բժշկական ծախսերի մասին նույնպես։ Եղի՛ր առողջ, աշխատի՛ր և վաստակի՛ր ապրուստդ»։

Ն․Դ․Ա․ – Ի՞նչ խթանող միջոցներ եք նախատեսում հայերի վերադարձի համար։ Ներկայիս Սահմանադրությունը խոչընդոտում է երկքաղաքացիության անձանց համար պետական պաշտոնների հասանելիությունը։ Արդյոք նախատեսվո՞ւմ է որևէ բարեփոխում։

Նիկոլ Փաշինյան - Ես արդեն ասել եմ, որ մենք նախատեսում ենք փոփոխություններ մտցնել այդ օրենքում։ Բայց ես ուզում եմ, որ հասկանաք՝ մեր բարեփոխումների օրակարգը շատ հագեցած է։ Եթե փորձենք լուծել բոլոր խնդիրները միաժամանակ, մենք ոչ մի խնդիր չենք լուծի։ Չնայած սահմանադրական խոչընդոտին՝ մենք մեր բարձր պաշտոնյաների շարքերում տեսնում ենք նրանց, ովքեր վերադարձել են Հայաստան։ Իհարկե, նրանք նախարարներ չեն, բայց փոխնախարարներ են կամ նշանակված են պատասխանատու պաշտոնների։ Եվ այս գործընթացը ծավալներ կստանա։ Բայց ես արդեն կրկնել եմ բազմաթիվ անգամներ, որ պետք է փոփոխենք Սահմանադրությունը՝ վերացնելու համար խոչընդոտները, որ ծագում են ազգության և մշտական բնակության հետ կապված՝ այդպիսով բացելով Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի դռները սփյուռքահայերի առջև։

Այնուամենայնիվ, մենք ստիպված կլինենք կատարել այս բարեփոխումը՝ մշակելով այնպիսի պայմաններ, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետական կառույց, չկորցնի իր առանձնահատկությունը: Սփյուռքահայերի վերադարձը քաջալերելու լավագույն միջոցը միասնական հայրենիքի գոյությունն է՝ և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով։ Լավագույն խթանը կլինի այն, որ յուրաքանչյուր հայ ամեն անցնող օրվա հետ Հայաստանն ավելի ու ավելի իրենը համարի։ Դժբախտաբար, ես կարող եմ արձանագրել, որ մեր հայրենակիցներից ոմանք, ովքեր ստիպված են եղել հաստատվել մեկ այլ երկրում, իրենց հայրենիքն են համարում հենց այն մեկը, որտեղ ծնվել են, օրինակ՝ Լիբանանը, Սիրիան։ Հայը չունի այլ հայրենիք, քան Հայաստանի Հանրապետությունը, և ես կարծում եմ, որ այս առումով ևս Թավշյա հեղափոխությունը կարևոր դեր է խաղացել, քանի որ յուրաքանչյուր հայ հնարավորություն է ունեցել դրան մասնակցել նաև սոցիալական ցանցերով՝ ի թիվս այլ միջոցների։ Հայրենիքին պատկանելու այդ զգացումը պետք է ուժեղացվի։ Եվ երբ մենք խոսում ենք ներառական, ձեռներեցության համակարգի մասին, մենք խոսում ենք նաև Սփյուռքի մասին։

Մեր նպատակն է ստեղծել պայմաններ, որպեսզի Սփյուռքի ներդրողները կարողանան հավաքվել Հայաստանում։ Այսօր սկսում է նոր փուլ։ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ես առանձնացնում եմ երեք փուլ՝ չնայած, իհարկե, դրանք միահյուսված են։ Առաջինը ես համարում եմ ԽՍՀՄ փլուզումից հետո եկած պատերազմական շրջանը, երբ երկիրը սոցիալական օգնության կենսական անհրաժեշտություն ուներ, և պետք է խոստովանենք, որ Սփյուռքի մեր հայրենակիցների օգնությունը, ովքեր մեզ ուղարկում էին հագուստ, սնունդ, ջուր, գումար, հումանիտար օգնություն, մեզ իսկապես փրկեց։ Այդ փուլը հասավ իր նպատակին և ավարտված է։ Երկրորդ փուլը սկսվեց, երբ Սփյուռքում սկսեց հասունանալ այն միտքը, որ հումանիտար օգնությունն այլևս բավարար չէ, և հատկապես անհրաժեշտ է իրականացնել զարգացման ծրագրեր։ Ես ասում եմ հատկապես, որովհետև այն չի բացառում օգնության այլ ձևերը, քանի որ այդ բաժանարարն անթափանցելի չէ, և այդ ներդրումները կարող են միահյուսվել։ Այդ ծրագրերը կարող են մարմնավորվել այնպիսի նվաճումներում, ինչպես Թումոն կամ ՍՄԱՐԹ կենտրոնը, կրթական այլ ծրագրեր այդ շարքից։ Երրորդ փուլը Սփյուռքի մասնակցությունն է Հայաստանի տնտեսության զարգացմանը, մեր հայրենիքը տեխնոլոգիական և արդյունաբերական երկրի վերածելուն։ Քանի որ ներդրումների առումով նոր տեխնոլոգիաները և վենչուրային կապիտալը հսկայական ազդեցություն են ունենում՝ մեր խնդիրն է ստեղծել պայմաններ, որպեսզի այդ ազդեցությունը նպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Ն․Դ․Ա․ – Պարոն Վարչապետ, պատկերացնենք, թե ես ձեռնարկության տերն եմ, ով ուզում է ներդրում կատարել Հայաստանում։ Ո՞ւմ պետք է դիմեմ ես։ Ինչպե՞ս պետք է ես գործեմ։

Նիկոլ Փաշինյան – Նախ ուզում եմ ասել, որ եթե ուզում եք բնակություն հաստատել Հայաստանում, որևէ քայլ ձեռնարկել պետք չէ։ Գալիս եք, անշարժ գույք եք գնում, եթե ուզում եք, և սկսում եք ապրել։ Այն, ինչ անում են մեր հայրենակիցներից շատերը։ Եթե համեմատենք այս տարվա ցուցանիշները նախորդ տարվա ցուցանիշների հետ, ապա մենք տեսնում ենք անշարժ գույքի գործարքների ծավալների 11,1% աճ: Անշարժ գույքի գները կայուն աճում են, քանի որ բնակարանների պահանջարկը մեծ է: Ներդրումների առումով մենք ունենք երկու կառույց, որոնք սպասարկում են երկու տեսակի ներդրողների՝ մեծ և փոքր։ Մեծ ներդրողների համար մի քանի ամիս առաջ ստեղծվել է համապատասխան գրասենյակ՝ Դավիթ Փափազյանի գլխավորությամբ՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը։ Որոշակի մակարդակի ներդրումներին առնչվող հարցերով զբաղվում է այդ կառույցը։ Ինչ վերաբերում է փոքր և միջին ներդրումներին, մենք ունենք մեկ այլ կառույց՝ Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոն։

Ն․Դ․Ա․– Բայց դա արդյոք Սփյուռքի դերը միայն տնտեսական դաշտում սահմանափակելու ձև՞ չէ։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում՝ կապված նաև այլ ոլորտների հետ։ Սփյուռքը միշտ իրենից ներկայացրել է քաղաքական ներուժ, լոբբի։ Ի՞նչ եք անում այդ առումով։

Նիկոլ Փաշինյան – Որևէ առարկություն չկա՝ կապված այլ ոլորտներում Սփյուռքի գործունեության հետ։ Այն, ինչ ասում եմ, գալիս է լրացնելու այն ամենին, ինչ արդեն արվել է, առանց որևէ բան դուրս թողնելու մինչ այս արվածից։ Չափազանց կարևոր է դա ընդգծել։ Օրինակ, այն, ինչ մենք անում ենք Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, Ղարաբաղի համար, և, ընդհանուր առմամբ, Հայաստանի համար լոբբինգը, անշուշտ, կարևոր ուղղություններ են: Բայց մենք պարտավոր ենք նաև գնահատել Սփյուռքում տիրող իրականությունը և ինքներս մեզ հարցնել՝ արդյոք Սփյուռքի ներուժն օգտագործվո՞ւմ է արդյունավետ կերպով։ Դուք գիտեք, նման խոսակցությունները լավ չեն, բայց․․․

Ն․Դ․Ա․ – Արդյոք Սփյուռքի գործունեությունը համապատասխանում է Հայաստանի սպասելիքներին։ Ըստ Ձեզ՝ ո՞ր ոլորտներում այն ավելի շատ պետք է ներգրավվի։

Նիկոլ Փաշինյան – Հիմա ասեմ, թե որն է խնդիրը, որ մենք ունենում ենք՝ կապված սփյուռքի կառուցվածքի հետ։ 30 տարի առաջ սփյուռքի 90%-ը ներգրավված էր մեր ճանաչած կազմակերպություններում ՝ սփյուռքի խոշոր հաստատություններում: Այսօր սփյուռքի 90% -ը դուրս է այս կառույցներից, այսինքն՝ այսօր մենք չունենք հաղորդակցման հստակ կապեր սփյուռքահայերի 90%-ի հետ։ Մենք կատարեցինք փոփոխություններ կառավարության կազմում, վերացվեց Սփյուռքի նախարարությունը, փոխարենը ստեղծվեց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակ։ Բարձր հանձնակատարի թիվ մեկ խնդիրը հետևյալն է՝ քարտեզագրել հայկական սփյուռքի ողջ ներուժը ամբողջ աշխարհում, որպեսզի մի քանի ակնթարթում կարողանանք ճշգրիտ կերպով լուծել ցանկացած խնդիր, ցանկացած ոլորտում, ցանկացած երկրում։ Միայն մի քանի ակնթարթ պետք կլինի իմանալու ցանկացած ոլորտի դեպքում, թե ովքեր են այդ երկրում ներկա հայերը, նրանց կարգավիճակը, նրանց ազդեցության մակարդակը։ Մենք պետք է կապի մեջ լինենք բոլորի հետ, մենք պետք է հնարավորություն ունենանք հարաբերվելու ցանկացած հայի հետ անձամբ, կարողանանք կապ հաստատել նրա հետ և խոսել։ Մենք պետք է ունենանք համակարգ, որ մեզ թույլ կտա ձեռքի տակ ունենալ այն մարդկանց համարների և անունների ցուցակը, ովքեր կարող են լուծել ծագած խնդիրը՝ լինի դա քաղաքական, տնտեսական, մշակութային, թե այլ ոլորտում։ Մեր պետությունը գոյություն ունի արդեն 30 տարի, և մենք ձախողել ենք այս գործում: Իհարկե, մենք ունենք տեղեկություններ Սփյուռքի առավել ակտիվ շրջանակների մասին, ինչը շատ լավ է, բայց այդ փունջն ամբողջը չէ։ Հետևաբար, սփյուռքի նկատմամբ էլիտիստական քաղաքականությունը պետք է փոխվի՝ համապատասխան փոփոխությունների, որ կատարվել են Հայաստանում։ Այսօր Հայաստանում որոշումները չեն կայացվում վերևում մի խումբ ղեկավարների կողմից, այսուհետ ժողովուրդն է կայացնում որոշումներ, և ժողովուրդն ամբողջությամբ է ներգրավված երկրի քաղաքական, տնտեսական գործընթացների մեջ։ Եվ իհարկե, նույն բանը պետք է կատարվի Սփյուռքում։

Ն․Դ․Ա․ – Ձեր վերջին ելույթներում Դուք անդրադարձել եք համահայկական բյուջեի գաղափարին։ Ի՞նչ է այն նշանակում։

Նիկոլ Փաշինյան – Այս պահին դա միայն գաղափար է։ Դուք գիտեք՝ երբ մեր հակառակորդները լսում են հայկական սփյուռքի մասին, նրանք տպավորվում են և սարսափում։ Ապա փորձում են հասկանալ՝ որն է հայկական Սփյուռքը։ Նրանք լսում են՝ «Գիտեք՝ Հայաստան համահայկական հիմնադրամը հեռուստամարաթոն կազմակերպեց և 15 միլիոն դոլար հավաքեց Հայաստանի կարիքների համար»: Մարդիկ ասում են, թե ինչպես է այդպիսի «միֆական» կառույցը միայն 15 միլիոն դոլար հավաքում: 15 միլիոն դոլարն այն գումարն է, որ ընկնում է ադրբեջանական նավթարդյունաբերության միջին բիզնեսմենի գրպանից։ Ես ասում եմ՝ դադարենք մոլորեցնել ինքներս մեզ։ Մեր ներուժն այդտեղ չէ: Ինչպե՞ս հասանք այստեղ։ Այո, ես ասում եմ ձեզ, որ մենք պետք է համազգային բյուջե ունենանք, բյուջե, որը, համենայն դեպս, Հայկական պետության բյուջեից ցածր չէ: Բայց դրա համար մենք լրջագույն կառուցվածքային փոփոխություններ պիտի անենք, այդ թվում՝ Սփյուռքում, որպեսզի Սփյուռքի իրական ուժը համապատասխանի այն պատկերացմանը, որն ունեն ոչ միայն հայերը, այլ որ կա ամբողջ աշխարհում։ Ցավոք, որքան գնում, այնքան ավելի ենք վատնում այդ պատկերը՝ այն ավելի հզորացնելու փոխարեն։ Ես ասում եմ՝ վերջ տանք սպառելուն։

դիտվել է 350 անգամ
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan