Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Դինքի փաստաբանների հայցը
Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Հրանտ Դինքի սպանության գործով որոշ պետական պաշտոնյաներին դեմ մեղադրանքները հանելու դատարանի որոշման դեմ Դինքի փաստաբանների հայցը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Դինքի փաստաբանները դեռ 2016–ին դիմել էին Սահմանադրական դատարան՝ Հրանտ Դիքնի սպանության գործով պետական պաշտոնյաներ Էրգյուն Գյունգյորի, Վելի Քյուչուքի եւ Քեմալ Քերինչսիզի նկատմամբ մեղադրանքները դատարանի կողմից հանելու դեմ։
Սահմանադրական դատարանն էլ մերժել է Դինքի փաստաբանների հայցը՝ շեշտելով, թե դատական գործընթացը դեռ շարունակվում է։
Դինքի փաստաբանները պատրաստվում են հայցը տեղափոխել ՄԻԵԴ։