Գոռավան գյուղում գիշերը թոշակառու մի գյուղացու գոմից երկու հորթ են գողացել
Հուլիսի 31-ին, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Գոռավան գյուղում գիշերը թոշակառու մի գյուղացու գոմից երկու հորթ են գողացել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով, պարզվել է, որ նշված գողությունը կատարել են Վեդի քաղաքի Թումանյան փողոցի 59 և 32-ամյա բնակիչներ:
Օգոստոսի 30-ին, 59-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ներկայացվել Վեդիի քննչական բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրա հանցակցին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: