«Սոչին» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Ռուբինի» նկատմամբ
Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Սոչին» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Ռուբինի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի հարձկվող Ալեքսանդր Կարապետյանը հանդիպման ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Կրիստիան Նոբոայի փոխանցումից հետո դարձել է գոլի հեղինակ: «Սոչիի» կազմից աչքի են ընկել նաև Իբրահիմ Ցալագովը և Ֆյոդր Կուդրյաշովը:
8-րդ տուրից հետո «Սոչին» 6 միավորով 14-րդն է մրցաշարային աղյուսակում:
Ռուսաստանի առաջնություն, 8-րդ տուր
«Ռուբին» - «Սոչի»՝ 0:3
Իբրահիմ Ցալագով, 22, Ֆյոդր Կուդրյաշով, 52, Ալեքսանդր Կարապետյան, 90+3