Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար

Սիրում եմ, երբ ինձ չընդունելով, ընդունում են. Լևոն Մութաֆյան

«Մութաֆյանին կարդում են»,-այս փաստն ընդունում են անգամ թատերագետ, գրող ,ռեժիսոր Լևոն Մութաֆյանի հասցեին բավական կոշտ արտահայտվող անձինք: Եվ իրոք, պարոն Մութաֆյանի' անգամ, ֆեյսբուքյան գրառումները մշտապես բուռն արձագանք են առաջացնում: Մարդիկ քննարկում են, բանավիճում, համաձայնում կամ ոչ, դրանք հասարակական հնչեղություն են ստանում, հայտնվում գրեթե բոլոր լրատվական կայքերում: Ինչպես Լևոն Մութաֆյանն է նշում. «Սիրում եմ, երբ ինձ չընդունելով, ընդունում են»: Operativ.am-ի թղթակիցն այս և մի քանի այլ հարցերի շուրջ խոսելու նպատակով հանդիպեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանի հետ:

 

-Պարո'ն Մութաֆյան, ձեր գրառումները մշտապես մեծ արձագանք են առաջացնում Ֆեյսբուքում: Դա ձեզ համար կարևո՞ր է:


- Իմ բոլոր գրառումները կոնկրետ հասցեատեր ունեն: Եթե ուղղված են իմ արվեստագետ ընկերներին, շոյիչ է, որ նրանք արձագանքում են, բանավիճում ինձ հետ: Եթե ուղղված են իշխանական մարմիններին, ակնկալում եմ քաղաքական պատասխան, որոնք հաճախ լինում են: Օրինակ իմ «7 ուղերձ ՀՀ նախագահին» գրառումից հետո ինձ զանգահարեցին նախարարությունից, նախարարներից մեկը հրավիրեց իր մոտ, շատ հարցերում համաձայնեց ինձ հետ, անգամ առաջարկեց միասին հանդես գալ: Նույն կերպ, Էդուարդ Շարմազարովն անմիջապես զանգահարեց, երկար խոսեցինք: Իր մոտ հրավիրեց Արմեն Աշոտյանը: Վարչապետն էլ, երևում է, հետևում է իմ գրառումներին, վերջերս մտերիմներիցս մեկին ասել էր. «Ինչ է ուզում»: Իհարկե հետևում եմ արձագանքներին:

 

Մտավորականը ունկնդրի կարիք ունի, մենք այլևս հանրային քննարկումներ չենք անցկացնում, կտրվել է կապը' հասարակության և մտավորականների միջև, մենք մի տեսակ խեցիացված վիճակում ենք ապրում, այս պայմաններում շոյիչ է, որ քո խոսքին հետևում են, քո խոսքի կարիքն ունեն: Այս և այն գրառումն անելիս ես այն հույսն եմ փայփայում, որ ինչ-որ մեկը կկարդա, կմտածի, կհամաձայնի կամ կջղայնանա, ավելի լավ: Լինում են նաև սպառնալից արձագանքներ, թյուրըմբռնումներ, կամ, վերջերս ոմն Լուլուկյան գրառում էր արել, իբրև Պանթեոնում թաղված է ոչ մի արժեք չունեցող երգչուհի և Պանթեոնում տեղերը գնված են, պատկերացնո՞ւմ եք' Խորեն Աբրահամյանը տեղ է գնել, կամ Գոհար Գասպարյանի մասին մի՞թե կարելի է այդպես խոսել: Իմ արձագանքից հետո Լուլուկյանն իրեն բավական լկտի պահեց, դա էլ է հետաքրքիր: Ես այդպիսի մարդկանցից իմ պիեսներում կերպարներ եմ կերտում' ծիծաղելի, ողորմելի:

 

Իսկ ընդհանրապես, հարցերը, որոնց ես անդրադառնում եմ, հանրային կարևորություն ունեցող խնդիրներ են, խնդիրներ, որոնք անհանգստացնում են ինձ:

 

-Պարո'ն Մութաֆյան, առանց այդ էլ կյանքում սթրեսները շատ են, արժե՞ համացանցում էլ սթրեսային վիճակներում հայտնվել:


-Կան մարդիկ, որոնց համար Ֆեյսբուքն իր անձը հանրահայտ դարձնելու միջոց է, այ, իմ անունը իմացան: Գոգոլի «Ռևիզորում» կերպարներից մեկը կաշառք է տալիս, ինչ է թե Պետերբուրգում ասեն, որ ինքն ապրում է այսինչ նահանգում: Մի մասը բարդույթներ ունի, խնդիրներ, մի մասն էլ, այո, սթրեսներ է առաջացնում' իր տգիտությամբ, չհասկանալով: Սկզբում ջղայնանում էի, հիմա արգելափակում եմ ու վերջ: Այսօր 3-ին արգելափակել եմ, մեկն էլ' բանաստեղծ: Եթե դու պատրաստ չես մտնել հանրային բանավեճի մեջ, դու իզուր ես բանավիճում, հասկացա, որ տգետ մարդկանց հետ բանավիճելով, ես որակազրկվում եմ, հիմա առաջին նախադասություններից հետո, երբ հասկանում եմ, որ անիմաստ է, էլ չեմ շարունակում: Բայց, լինում են հրաշալի քննարկումներ, բախումներ, օրինակ Արամ Իսաբեկյանի, Ռոլանդ Շառոյանի,Դավիթ Գյուրջինյանի, Պարույր Հայրիկյանի, Անահիտ Բախշյանի հետ: Մեր հասարակությունը միատարր չէ, դա էլ է հետաքրքիր: Կան մարդիկ, ովքեր օգտագործում են համացանցն անձնական վրեժխնդրության համար: Մի լրագրողուհի կա, նույն մասնագիտությունն ունենք, բայց նա չկայացած, իր մասնագիտությամբ երբեք չաշխատած մեկն է, հավանաբար նախանձից, անընդհատ գրում է, թե Մութաֆյանը բարձրագույն կրթություն չունի, հիմա ինչ անընդհատ ասեմ, չէ ունեմ, կամ ենթադրենք չունեմ, չնայած ասեմ, ավարտել եմ Մոսկվայի Ա.Լունաչարսկու անվան թատերական արվեստի պետական համալսարանի թատերագիտական ֆակուլտետը: Իհարկե պետք չի կյանքը բարդացնել, տարբեր մարդիկ կան, տարբեր մակարդակներ:

 

-Ձեր քննադատական հոդվածներում ինչպե՞ս եք գտնում օբյեկտիվի և սուբյետիվի սահմանը:


-Ես սովետական դաստիարակություն ունեմ' քննադատություն, ինքնաքննադատություն: Ես իրավունք չունեմ իմ սուբյեկտիվ գնահատականը դարձնել հանրային կարծիք, տարիների ընթացքում սովորել եմ գտնել ոսկե միջինը: Շատ նախարարներ կան, ում մարդկային տեսակն ինձ մոտ զզվանք է առաջացնում, բայց եթե նրանք էլ մի հետաքրքիր քայլ են անում, մի հետաքրքիր միտք են արտահայտում, անպայման նկատում եմ: Քննադատելը ջարդուփշուր անելը չէ, այլ դրականը և բացասականը գտնելը, վերլուծելը: Մեր նախագահի գործունեության շատ դրույթների հետ ես համաձայն չեմ, բայց եթե տեսնում եմ մի լավ քայլ է արել, ինչպե՞ս չասեմ, որտեղ տեսնում ես վատը, այնտեղ պետք է տեսնես նաև լավը: Քննադատվող անձը կամ երևույթը ինքն էլ ունի օբեկտիվ գնահատականի կարիք: Եթե ամեն ինչին նայում ես սև ակնոցով, ուրեմն չունես մտքի բավարար պայծառություն, լավատեսություն:

 

Օրինակ, մեր վարչապետի մասին ես հաճախ եմ քննադատական հոդվածներ գրում, բայց, տեսնում եմ, որ նա թիրախ է դարձել, մի ժամանակ ես հիանում էի նրանով, որպես ֆինանսիստի, ընտանիքին ճանաչում էի, հրաշալի ընտանիք ունի, բայց որպես վարչապետ' նա չկայացավ, որովհետև խանգարում են, թույլ չեն տալիս: Կար ժամանակ, երբ ես քննադատող հոդվածներ էի գրում Հասմիկ Պողոսյանի մասին, իմ արվեստագետ ընկերները նեղվում էին: Հետո գրեցի «Հայ թատրոնների կործանումը ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո» հոդվածը, այդ ժամանակ իմ մտերմագույն ընկերը, թատրոններից մեկի ղեկավարն ասաց. «Հիմա դու հասկացար, թե որտեղ է թաղված շան գլուխը», այսինքն' պետք է հասկանաս խնդրի բուն պատճառը, ինչու է այդպես անում, ինչու է ընդդիմանում:

 

Շատ են խոսում բանակի մասին: Ես երբեք վատ չեմ արտահայտվում: Այո, բանակում մասնագիտական անգրագիտություն է, այո շատ վատ բաներ կան, բայց դա բանակի առանձին լծակներն են: Վերջերս մի հոդված էի գրել Զինուժի վատ ռեժիսուրայի մասին, ինձ բավականին գռեհիկ պատասխանեցին, իբր Մութաֆյանի որդուն չենք վերցրել Զինուժ, դրա համար էլ գրում է, է բա որ Մութաֆյանն էլ վերցներ ու ասեր, թե փոխարենն ում եք վերցրել, կատարյալ անգրագետ մեկին, ով չասեմ, թե ում տղան է... Ամեն դեպքում, բանակն իմ տղան է, ձեր տղան է, եթե վատն է բանակը, ուրեմն մեր երեխաներն են վատ: Քանի որ բանակը մենք ենք, մեր զավակները:

 

-Բավականին զբաղված լինելով ձեր մասնագիտական գործունեությամբ, այնուամենայնիվ, ժամանակ եք գտնում արձագանքել երկրում կատարվող տարբեր իրադարձություններին, ինչպե՞ս եք վերաբերվում «անտարբեր» մարդու տեսակին:

 

-Ցանկացած մտավորական պետք է յուրաքանչյուր ոլորտի հանդեպ իր կարծիքն արտահայտի, լռելու իրավունք չունի: Ես ակտիվ եմ եղել միշտ, այնտեղ եմ, որտեղ իմ կարիքն ունեն: Դրա հետ մեկտեղ 27 գիրք եմ հրատարակել, եթե ես կարող եմ, պարտավոր եմ գրել, առանց այդ էլ թատերագիտությամբ քիչ են զբաղվում: Եթե որևէ երևույթի չարձագանքեմ, սիրտս կպայթի: Սոցցանցը թմրանյութի է նման, եթե մեկ երկու օր չես մտնում, ռիթմից ընկնում ես, անպայման ուզում ես հայտնվել հանրային եռուզեռի մեջ: Հասարակության ողբերգությունը անտարբեր մարդիկ են: Նրանք իրենց գոյատևման նեղլիկ միջոցն են գտնում ու երջանիկ են, պատուհանը չեն բացում, մթնշաղում, գաղջ մթնոլորտում են ապրում: «Լավ դե թող սա ընտրվի էլի, ի՞նչ է փոխվելու», այս մարդկանց համարում եմ ազգի թշնամի: Չեմ ասում, ամեն երևույթի համար դրոշակը վերցնեն դուրս գան ցույցի, օրինակ ես 100 դրամի բողոքին բուռն չարձագանքեցի, որովհետև տեսա, որ կա հրաշալի սերունդ' խանդավառված, ակտիվ, վստահ էի, որ առանց ինձ էլ հաջողություն կունենան: Եթե մի բան այնպես չլիներ, կմիջամտեի, բայց դա իմ պայքարը չէր: Կարծում եմ, իմ հասակակիցները պետք է տեղը զիջեն երիտասարդներին: Հրաշալի սերունդ ունենք: Նախագահն իմ տարիքի է, նախարարներից շատերն իմ տարիքի են, երկիրը պետք է երիտասարդ մարդիկ ղեկավարեն: Որքան էլ ես հետևեմ ու տեղեկացված լինեմ աշխարհի անցուդարձից, ես չեմ կարող մտածել 30 տարեկանի պես: Եթե հիմա, տեսնեմ որևէ 35-40 տարեկան երիտասարդի, ով պատրաստ է իր ուսերին վերցնել երկրի կառավարումը, ես նրա կողքին կկանգնեմ: Սա էլ ակտիվություն է, քո փորձով, խորհրդով երիտասարդների կողքին լինելը: Շատ մտավորականներ ասում են «Դե, մեր ժամանակն անցել է»:

 

-Պարո'ն Մութաֆյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ են ձեր գրվածքները կարդում:

 

-Մութաֆյանը սիմվոլ է, նշան, իրականում մտավորականի խոսքն են կարդում: Մտավորականը մի բան է ասում, եկենք լսենք, պարտադիր չէ հետևից գնանք, ընդունենք, բայց լսենք: Ինձ ուրախացնում է, որ իմ խոսքի կարիքն ունեն, իմ խոսքը լսում են: Գիտության դոկտոր Լևոն Տեր-Պետրոսյանը հանրության աչքից գցեց մտավորականի կերպարը, նրա կառավարման տարներին, մտավորականության ջարդ եղավ, մտավորականությունը հեղինակազրկվեց, հիմա առանձին անհատներ են, մենք չունենք մտավորականության ամրակուռ ուժ, կառույց: Մտավորակնները տարվեցին իշխանախաղերով, երկերեսանիությամբ, քծնանքով: Պատի տակ հայհոյում են' գնում քծնում, ինչ է թե մի մեդալ տան, ներկայացման փող: Դրա համար էլ ասում եմ, Մութաֆյանը նշան է' մտավորականը մի բան է ասում, եկեք լսենք:

 

Զրուցեց Գայանե Շահինյանը

դիտվել է 14490 անգամ
Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար
Ամենաընթերցվածը
website by Sargssyan