«Ռեալում» խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, որոնք կարող են արժանի պայքար մղել ցանկացած թիմի դեմ. Զինեդին Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ ակումբն առաջիկա 2 օրերի ընթացքում կարող է նոր ձեռքբերումներ ունենալ:
«Գոհ եմ այն կազմից, որն ունեմ իմ տրամադրության տակ: «Ռեալում» խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, որոնք կարող են արժանի պայքար մղել ցանկացած թիմի դեմ:
Տրանսֆերներ իրականացնելն ակումբի ղեկավարության աշխատանքն է: Չեմ բացառում, որ նոր ձեռքբերումներ կլինեն»,- Զիդանի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ թիմի կիսապաշտպան, ֆրանցիացի Պոլ Պոգբայի տեղափոխության շուրջ: