Քոչարյանի աջակիցները ակցիա են իրականացրել Հյուսիսային պողոտայում՝ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան առթիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ակցիա են անցկացրել Հյուսիսային պողոտայում` շնորհավորելով նրա 65-ամյակը:
Նրանք «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ», «Ծնունդդ շնորհավոր, Արցախի հերոս», «Հող հանձնող չես, հող գրավող ես» գրությամբ պաստառներով եւ շապիկներով հավաքվել են Հյուսիսային պողոտայում գտնվող սրճարանում:
Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի վրա էլ ակցիայի մասնակիցները մեծ պաստառ են փակցրել՝ «Շնորհավոր ծնունդդ, պարոն նախագահ, շնորհավոր ծնունդդ, Արցախի հերոս» գրությամբ:
Նշենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 65-ամյակն է: Նրան շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, գերենալներ Վիտալի Բալասանյանն ու Արշավիր Ղարամյանը: