2 բնակարան, 2 մեքենա, բաժնեմաս. Ինչ է հայտարարագրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ա. Աբրոյանը հայտարարագրել է երկու բնակարան, ինչպես նաև BMW 325 և NISSAN ROGUE մակնիշի ավտոմեքենաներ:
Նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է նաև 975500 ՀՀ դրամ բաժնեմաս:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Աբրոյանի դրամական միջոցները կազմել են 6 500 000 ՀՀ դրամ և 35 000 ՀՀ դրամ: Պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 27 245 137 ՀՀ դրամ, որից 8 720 137 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 18 525 000 ՀՀ դրամը շահաբաժին է:
Արմեն Աբրոյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է հունիսին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: