Ռոնալդուի, Ռունիի և Գիգզի պես հրաշալի խաղընկերներ ունենալն օգնել է ինձ հետագա կարիերայում. Պիկե
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն խոսել է իր նախկին ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մրցելույթների և անգլիական ակումբում անցկացրած ժամանակահատվածի մասին:
«Լավ հիշողություններ ունեմ «Մանչեսթեր Յունայթեդից»: Ռոնալդուի, Ռունիի և Գիգզի պես հրաշալի խաղընկերներ ունենալն օգնել է ինձ հետագա կարիերայում: Ես 17 տարեկան էի և քիչ ժամանակ էի անցկացնում խաղադաշտում, սակայն հենց այդ ժամանակ կատարեցի մեծ ֆուտբոլ մուտք գործելու կարևորագույն քայլը:
Վստահ եմ, որ Մագուայրի տեղափոխությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանությունում խնդիրներ այլևս չեն լինի, և ակումբը կկարողանա վստահ քայլերով առաջ շարժվել ու հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների լիգային:
Ուլե-Գունար Սուլշերը հսկայական աշխատանք է կատարում, և այդ ամենն իր արդյունքը կտա»,- Պիկեի խոսքը մեջբերում է Express-ը:
Հիշեցնենք, որ Ժերար Պիկեն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 2004-2008 թվականներին: