Ռոնալդու․ Հույս ունեմ, որ այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի գավաթը կնվաճի «Յուվենտուսը»
Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հույս է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի գավաթը կնվաճի թուրինյան թիմը։
«Այս տարի բոլոր առաջատար թիմերը փորձել են ուժեղացնել կազմը։ Բոլորն էլ փորձում են հզորանալ, որպեսզի հաղթեն այս մրցաշարում։ Բայց մենք տեսանք, որ «Բարսելոնան» չորս գոլ բաց թողեց «Էնֆիլդում», բոլորը կարծում էին, որ մենք կհաղթենք «Այասին», բայց դա տեղի չունեցավ։ Նույնը կատարվեց «Ռեալի» հետ։
Այս մրցաշարում հաղթելը շատ բարդ է, բայց մենք կձգտենք դրան եւ հույս ունենք, որ այս մրցաշրջանում կնվաճենք Չեմպիոնների լիգայի գավաթը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսն» ընդգրկվել է D խմբի եւ կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի», Լեւերկուզենի «Բայերի» եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։