Ալեքսիս Սանչեսն՝ «Ինտերում» (Լուսանկարներ)
Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է Միլանի «Ինտեր»։ Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիսի 30-ը։
«Ինտերը» հնարավորություն կունենա 15 միլիոն եվրոյով գնել է Սանչեսի տրանսֆերային իրավունքը հաջորդ ամռանը։
Անգլիայի անցած առաջնությունում 30-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 20 հանդիպման, խփել 1 գոլ։