Ստրոմբոլի կղզում հրաբխի ժայթքումը վախեցրել է տեղացիներին և զբոսաշրջիկներին (Տեսանյութ)
Հրաբխային ռումբերը եւ լավայի հոսքերը դյութիչ տեսարան են, եթե հետեւում ես անվտանգ հեռավորությունից: Բայց ոչ մեծ իտալական կղզի Ստրոմբոլիի բնակիչներին եւ այնտեղ հանգստացող զբոսաշրջիկներին այդպիսի գեղեցկությունը ստիպել է տառացիորեն ցնցվել, հայտնում է Reuters-ը:
Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով՝ ժայթքումն անչափ ուժգին է եղել: Եվ չնայած լուրջ ավերածությունների կամ տուժածների մասին տեեկություններ չկան, շատերը սարսափելի վախեցել են:
«Ես սարսափով համակվեցի, սկսվեց խուճապահար հարձակում: Ես երեխաների հետ 3 ժամ եկեղեցում եմ անցկացրել, որովհետեւ քարեր էին ընկնում, շուրջն ամեն ինչ սեւ էր: Մեր տունն ամբողջությամբ մոխրով էր ծածկվել»,- ասել է Ֆրանչեսկա ներկայացած զբոսաշրջիկը:
Հրաբխային ռումբերի արտանետումը հանգեցրել է լեռան լանջերին մի քանի հրդեհների առաջացման: Կրակի դեմ պայքարալու համար ավիացիա է ուղարկվել:
Ստրոմբոլիի 900-մետրանոց հրաբուխը զբոսաշրջային զբոսանքների հայտնի վայր է: Հանգստացողները բարձրանում են գագաթ եւ նայում խառնարանին՝ անտեսելով այն, որ հրաբուխը համարվում է մոլորակում ամենաակտիվներից մեկը: Հուլիսին այն արտանետել էր շիկացած մագմա՝ սպանելով մեկ մարդու եւ հանգստավայրերը ծածկելով մոխրով: