Դավիթ Տոնոյանը Վիտալի Կոխի գլխավորությամբ Հայաստան ժամանած ՌԴ ՊՆ ՌՈ պատվիրակության հետ քննարկել է տվյալ բնագավառում փոխգործակցության ներկա վիճակն ու համատեղ գործունեության հեռանկարները
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ օգոստոսի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը` ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տվյալ բնագավառում փոխգործակցության ներկա վիճակն ու համատեղ գործունեության հեռանկարները, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ եւ ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանությունների համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: