Հայաստանի տնտեսության արտադրողականության զգալի փոփոխություններ չեն գրանցվել
1-2 տարում տնտեսության արտադրողականության ցուցանիշներում զգալի փոփոխություններ չեն գրանցվել: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում այսպիսի խոստովանություն կատարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ խնդիրները շարունակում են նույնը մնալ եւ կապված են ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման անբավարարության եւ կադրերի պակասի հետ, որոնք ունակ են այդ տեխնոլոգիաները կիրառել: «Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրավիճակի մոնիթորինգ ենք անցկացնում՝ հասկանալու համար, թե ինչ բարեփոխումներ է անհրաժեշտ անցկացնել: Խոշոր արտադրական ձեռնարկություններ ստեղծելու նախաձեռնությունը բխում է ընկերություններից: Կառավարությունը միայն պայմաններ է ստեղծում»,- նշեց նա: