Զվարճալի դեպք. Նինոծմինդայի շրջանից Վրաստանի հայ պատգամավորը պատահաբար եթեր է դուրս եկել գայլի հագուստով
Նինոծմինդայի շրջանի (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան) սաքրեբուլոյի պատգամավոր (կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունից) Վրեժ Մուրադյանը Facebook սոցցանցում ուղիղ միացման ժամանակ, ճանապարհի նորոգման վայրից, պատահաբար ծիծաղելի հատուկ էֆեկտներ է ցուցադրել, տեղեկացնում է Sputnik-Գրուզիան։
Մուրադյանը ծանոթանում էր ճանապարհի նորոգման աշխատանքին Պատարա Գոնդրա գյուղի մոտ, եւ ցանկանում էր բաժանորդներին ցույց տալ աշխատանքային գործընթացը։ Մինչդեռ պատգամավորի տեսանյութում հայտնվել են մերթ գայլի ականջներ, մերթ մորուք ու գլխադիր, ինչպես մուլտիպլիկացիոն հրաշագործներն են ունենում, մերթ տիեզերական հերոսի սաղավարտ, մերթ մեծ աչքեր։
Մուրադյանի տեսանյութը ակտիվորեն մեկնաբանում են Facebook-ի վրացի օգտատերերը։ Պատգամավորն ինքը արդեն հանել է այն իր էջից, բայց այն արդեն հասցրել են պատճենել։