Լոռու մարզի Սպիտակ քաղաքում այրվել է ոչ բնակելի տնակ
Օգոստոսի 28-ին, ժամը 16:54-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա 25 փողոցում այրվում է ոչ բնակելի տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: