ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադիր է աշխատել Ռուսաստանը «Մեծ յոթնյակ» վերադարձնելու ուղղությամբ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադիր է աշխատել Ռուսաստանը «Մեծ յոթնյակ» վերադարձնելու ուղղությամբ։ Fox59 հեռուստաալիքի հարցազրույցում Պոմպեոյին հարցրել են, թե արժե արդյոք նորից հրավիրել Ռուսաստանին «յոթնյակ»։
«Այո, նախագահն այդպես է կարծում»,- պատասխանել է Պոմպեոն։ «Նախագահը կարծում է, որ հենց այդպես մենք պետք է վարվենք,- շարունակել է նա։- Ես նախագահի համար եմ աշխատում։ Իհարկե, մենք կաշխատենք այդ ուղղությամբ»։ Միեւնույն ժամանակ, պետքարտուղարը չի նշել որեւէ նախապայման, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։
Նշենք, որ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է Ռուսաստանը «Մեծ յոթնյակի» կազմ վերադարձնելու նպատակահարմարության մասին»։ Նա նաեւ նշել է, որ մտադիր է հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաջորդ գագաթաժողովին, որը տեղի կունենա ԱՄՆ-ում։