Իսպանիայի առաջնության երրորդ տուրի հանդիպմանը Մեսսիի մասնացությունը հարցականի տակ է
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին շարունակում է վերականգնվել վնասվածքից հետո եւ առայժմ մարզվում է անհատական ծրագրով։ Նրա մասնակցությունը «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության երրորդ տուրի հանդիպմանը եւս հարցականի տակ է, հաղորդում է AS-ը։ Խաղը տեղի կունենա օգոստոսի 31-ին։
Կատալոնական ակումբի մարզչական շտաբը չի ցանկանում ռիսկի դիմել։ Չի բացառվում, որ Մեսին խաղադաշտ վերադառնա հավաքականների հանդիպումների հետ կապված դադարից հետո։ Դրա շնորհիվ նա կստանա եւս երկու շաբաթ հանգստի եւ վերականգնման համար։
Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի հանդիպումը «Վալենսիայի» դեմ «Բարսելոնան» կանցկացնի սեպտեմբերի 15-ին։