Ժասմինի և մոլդովացի քաղաքական գործիչ Իլան Շորի դուստրը կսովորի լոմոնոսովյան դպրոցում, որի մեկ տարվա վճարը կազմում է 1,5 մլն ռուբլի (Լուսանկարներ)
Երգչուհի Ժասմինի և մոլդովացի քաղաքական գործիչ Իլան Շորի դուստրը կսովորի լոմոնոսովյան դպրոցում, որտեղ սովորել է արտիստի ավագ որդին՝ Միխայիլ Սեմենդուևը։ Հեղինակավոր ուսումնական հաստատությունում մեկ տարվա վճարը կազմում է 1,5 մլն ռուբլի։
«Արդեն մեկ շաբաթից Մարգարիտան առաջին դասարան է հաճախելու։ Նա սովորում էր նախապատրաստական խմբում եւ բոլորին զարմացնում իր կարողություններով. արդեն գիտի բազմապատկման աղյուսակը»,- Dni.ru-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Ժասմինը։
Բացի այդ՝ Մարգարիտան արդեն իսկ ընտրել է ապագա մասնագիտությունը։ «Նա երաժշտական դպրոց է հաճախում, լսողություն ու ձայն ունի, դաշնամուր է նվագում։ Այնպես էր հնարավոր է՝ շուտով կոնսերվատորիա կգնանք նրա համերգներին»,- ասել է Ժասմինը։
Ժասմինը երեք երեխա ունի. ավագ որդին լույս աշխարհ է եկել գործարար Վյաչեսլավ Սեմենդուեւի հետ հարաբերությունների ընթացքում, իսկ Շորի հետ ամուսնության ընթացքում ծնվել են նրա դուստրն ու որդին։ Երգչուհին պատմել է, որ դուստրն ու ավագ որդին հրաշալի հարաբերություններ ունեն, նա «քրոջը ձեռքերի վրա է տանում եւ պաշտում է»։
Ի դեպ, երգչուհին մինչ այժմ, չի մեկնաբանում ամուսնու՝ գործարար Իլան Շորի հետ կապված իրավիճակը։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, երբ նա անօրինական կերպով լքել է Մոլդովան։ Հիշեցնենք՝ երկու տարի առաջ |որին մեղադրել են երեք միլիարդ դոլար յուրացնելու մեջ, որը դուրս էր բերվել տեղի բանկային համակարգի միջոցով։ Իլանին նախ դատապարտել են 7,5 տարվա ազատազրկման, սակայն նրա փաստաբանների հաջողվել է բողոքարկել դատավճիռը։ Քննչական գործողությունների ընթացքում գործարարին ազատ են արձակել չհեռանալու մասին ստորագրությամբ, սակայն նա կոպտորեն խախտել է խափանման միջոցի պայմանները։