Բժիշկների հերթական տգիտությունը և ոչ պրոֆեսիոնալիզմը հանգեցրել են երեխայի մահվան. Երեքամյա փոքրիկը մահացել է, երբ քաղցկեղի փոխարեն փորկապություն են նրա մոտ ախտորոշել
Երեքամյա Ֆրանչեսկա Սիոյի ծնողները, որը մահացել է չախտորոշված քաղցկեղի հետեւանքով, մտադիր են դատարան դիմել բժշկական սխալի պատճառով: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել 2017 թվականին Անգլիայում. փոքրիկը ջերմություն եւ փորկապություն է ունեցել, ինչի հետ կապված ծնողները՝ Լորեյնը եւ Ջոնը, նրան հիվանդանոց են տարել: Բժիշկները փորկապություն են «ախտորոշել» եւ լուծողական նշանակել: Ֆրանչեսկայի ախտանշանները չեն վերացել, սակայն ախտորոշումը չի փոփոխվել: Արդյունքում՝ բժշկական անփութությունը դարձել է պատանի պացիենտի մահվան պատճառը:
Դիահերձմամբ պարզվել է, որ աղջկա աղիներում 5 սմ տրամագծով ուռուցք կար: Ուռուցքային հիվանդությունը թրոմբի պատճառ էր դարձել, որն առաջացրել էր սրտի կանգ:
Մինչդեռ, հիվանդանոցի ղեկավարությունը ներքին քննության արդյունքներով հանգել է այն եզրակացության, որ բուժանձնակազմի աշխատանքում բացթողումներ չեն եղել, քանի որ հոսպիտալացնելիս ախտանշաններն իսկապես փորկապությանն էին նման:
Վրդովված ծնողները նախատեսում են հիվանդանոցին դատի տալ, որովհետեւ բուժհաստատությունում աղջկան չեն նշանակվել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: