«Մարտի 1-ի գործ»-ի բացահայտման պատրվակով վենդետա է իրականացվում մեկ մարդու հանդեպ. փորձագետ
«Մարտի 1-ի գործ»-ի բացահայտման պատրվակով վենդետա է իրականացվում մեկ մարդու հանդեպ: Օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
Նրա խոսքով՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին մինչև հիմա իրավական գնահատական չի տրվել: «Մենք միայն հետևում ենք, թե «Մարտի 1-ի գործ»-ի բացահայտման պատրվակով ինչպես է բանտում պահվում մեկ կոնկրետ մարդ»,- նշեց նա:
ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանն իր հերթին նշեց, թե ինչու են մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ կրակողներին փնտրում միայն զինծառայողների շարքերում: «Զենք կա ոչ միան Զինված ուժերի մոտ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները կա՛մ դա չեն հասկանում, կա՛մ դիտավորյալ իրականացնում են հանրության աչքում բանակի վարկաբեկման ծրագիր»,- շեշտեց նա: