«Բարսելոնայի» վերջին փորձը. Ակումբի ղեկավարները մեկնել են Փարիզ
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարության ներկայացուցիչներն օգոստոսի 27-ին մեկնել են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ բանակցելու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորի տեղափոխության շուրջ:
Փարիզ են մեկնել «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի անդամ Ժորդի Մենդեսը, տեխնիկական քարտուղար Էրիկ Աբիդալը և մի շարք այլ պաշտոնյաները:
«Բարսելոնան» վերջին պաշտոնական առաջարկը կկատարի Նեյմարի ձեռքբերման համար: Բրազիլացի հարձակվողի դիմաց Իսպանիայի չեմպիոնը ՊՍԺ-ին կառաջարկի 170 միլիոն եվրո և թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերը:
«Բարսելոնայի» ղեկավարության ներկայացուցիչները կեսօրին կհանդիպեն ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ: