«Ինտերը» վստահ հաղթանակ տարավ «Լեչեի» նկատմամբ (տեսանյութ և լուսանկարներ)
Իտալիայի առաջնության առաջին տուրում Միլանի «Ինտերը» մրցում էր «Լեչեի» հետ: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով: Թիմի նորեկ, բելգիացի Ռոմելու Լուկակուն իր առաջին գոլը խփեց իտալական ակումբի կազմում:
«Ինտերից» 21-րդ րոպեին աչքի ընկավ խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը, 24-րդ րոպեին՝ իտալացի կիսապաշտպան Ստեֆանո Սենսին, 60-րդ րոպեին՝ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, 84-րդ րոպեին՝ իտալացի կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան:
76-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Լեչեի» բրազիլացի հարձակվող Դիեգո Ֆարիասը:
Տեսանյութն՝ այստեղ :
Իտալիայի առաջնություն, առաջին տուր
«Ինտեր» - «Լեչե»՝ 4:0
Մարսելո Բրոզովիչ, 21, Ստեֆանո Սենսի, 26, Ռոմելու Լուկակու, 60, Անտոնիո Կանդրևա, 84
Հեռացում
«Լեչե». Դիեգո Ֆարիաս, 76