«Միլանի» մարզչական շտաբը հետաքրքրված է Խամես Ռոդրիգեսի տեղափոխությամբ
Իտալական «Միլանի» մարզչական շտաբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տեղափոխությամբ, հաղորդում է Corriere dello Sport-ը:
Միլանում Խամեսի տեղափոխության շուրջ «Ռեալի» ղեկավարության հետ բանակցություններ կսկսեն այն դեպքում, եթե իտալական ակումբին չհաջողվի «Աթլետիկոյի» հետ համաձայնեցնել Անխել Կորեայի տրանսֆերը:
Խամես Ռոդրիգեսի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրվում էր իտալական «Նապոլին», սակայն Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր վստահությունը հայտնեց կոլումբացի կիսապաշտպանին և արգելեց նրա տեղափոխությունն այլ ակումբ:
Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականին: