Որևէ ուղևոր 10 ժամ օդանավակայանում չի մնացել. «Air Cairo» ավիաընկերության ներկայացուցիչ
Օգոստոսի 25-ի հետաձգված Շարմ էլ Շեյխ-Երևան ուղիղ չվերթը կայացել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Air Cairo» ավիաընկերության Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Հռիփսիմե Ստամբուլյանը։ Վերջինս հավաստիացնում է, որ վայրէջքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին` Երևանի ժամանակով 01:20-ին:
«Շուրջ 120 ուղևոր են եղել, ոչ թե՝ 50։ «Air Cairo» ավիաընկերությունն ամբողջ տարի կանոնավոր չվերթներ է իրանացնում : Եթե թռիչքն ունենում է 6 ժամ ուշացում, ապա տրամադրում է սնունդ ուղևորներին։ Եթե 6 ժամից ավելի է տևում ուշացումը, ապա տրամադրում է տրանսֆեր և հյուրանոց։ Մենք հիմա փորձում ենք ճշտել՝ կոնկրետ ինչ խնդիր է եղել»,- ասել է Հռիփսիմե Ստամբուլյանը։
Նա նշել է, որ օգոստոս ամսին ուշացումներ հաճախակի են լինում օդանավակայաններում. «Դա նորմալ երևույթ է։ Բոլոր ուղևորներին տեղավորել են հյուրանոցներում մինչև չվերթ իրականացնելը։ Որևէ ուղևոր 10 ժամ օդանավակայանում չի մնացել։ Մոտ 2 ժամվա ընթացքում բոլոր ուղևորներին տեղավորել են հյուրանոցներում»։
Հիշեցնենք, երեկ Operativ րատավականը հաղորդել էր, որ ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանը գրառում էր կատարել, թե՝ կրկին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շարմ Էլ Շեյխում. Արդեն 10 ժամից ավելի է 50-55 հայ ուղեւորներ մնացել են օդանավակայանում :